Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

14/06/2018

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան միջև համագործակցությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը վճռական է զարգացնելու հարաբերությունները Իրանի հետ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ ներկայիս սերտ և զարգացող համագործակցությունը երկու երկրների բարեկամական հարաբերությունների արդյունքն է:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, Հայաստանի և Իրանի օրենսդրությունը ուսումնասիրելու նպատակով դատավորների, իրավաբանների համար դասընթացներ կազմակերպելու և  ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորություններին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն