ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին հակակոռուպցիոն ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու համար

13/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, նոյեմբերի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Իտալիայի արդարադատության նախկին նախարար Պաոլա Սևերինոյին:

Արտակ Զեյնալյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության հաստատակամությունն ու անհանդուրժողականությունը և գործընկերոջը ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի վերջին զարգացումները:

Պաոլա Սևերինոն նշել է, որ, 2018 թվականի հունիսին Հայաստան կատարած այցի արդյունքները հաշվի առնելով, ԵԱՀԿ-ն և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են աջակցելու ՀՀ-ին բարեփոխումների, մասնավորապես, հակակոռուպցիոն լայնածավալ միջոցառումների իրականացման հարցերում: