Դեպի վեր

Բարեփոխումներ ՔԿԱԳ ոլորտում

15/11/2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով բարեփոխումներ կիրականացվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում:

Արդարադատության նախարարի պաշտանակատար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, առողջ մրցակցություն կձևավորվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջև, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա: Այս բարեփոխման արդյունքում քաղաքացիները, համապատասխան գործառույթներ իրականացնելու նպատակով, իրավունք կունենան դիմելու ՔԿԱԳ ցանկացած մարմին, կնվազեցվեն ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, կբարելավվի ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակը և այլն:

Նշենք, որ բարեփոխումներն իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրով ՔԿԱԳ ոլորտի զարգացման նպատակով սահմանված նոր քաղաքականության շրջանակում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն