Դեպի վեր

ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության նախագիծը

21/02/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր շուրջ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը:

Փոխնախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է ռազմավարության առանցքային ուղղությունները՝ ընդգծելով, որ ներկայացվող ռազմավարությունը նպատակ ունի քրեակատարողական համակարգում պատժողական արդարադատությունից անցում ապահովել վերականգնողական արդարադատության:

Ի թիվս մի շարք նորամուծությունների՝ Սուրեն Քրմոյանը հանդիպման մասնակիցներին տեղակացրել է նաև, որ ռազմավարությունից բխում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փակումը և նորի կառուցումը Աբովյան քաղաքում:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարար Քրմոյանը հորդորել է հանդիպմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ակտիվ մասնակցել ռազմավարության նախագծի լրամշակման գործընթացին՝ ներկայացնելով գործուն առաջարկներ նախագծի ներածության, ռազմավարական ուղղությունների և դրանք իրականացնելու միջոցառումների վերաբերյալ:

Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը մասնակիցների միջև:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն