Դեպի վեր

Երկարաձգվել է Հակակոռուպցիոն ռազմավարության հանրային քննարկման ժամկետը

13/06/2019

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տասն օրով երկարաձգել է  www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1733?fbclid=IwAR0Jk0yLAsuPUOm4bkIBAgowm6UnF2r4ib1u0upMUAET0FV7j3mMkG7J0hA:

Նախարարությունը, հաշվի առնելով հասարակական ակտիվ ներգրավվածությունն ու հետաքրքրությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ, որոշել է քաղհասարակության առաջարկով  հանրային քննարկման ժամկետը 30 օրվա փոխարեն սահմանել 40 օր:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ լավագույն Ռազմավարությունը մշակելու նպատակով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն