Դեպի վեր

Տիգրան Խաչիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

27/06/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ Քաթրին Փլանգմանի գլխավորությամբ:

Փոխնախարար Խաչիկյանը ողջունել է գործընկերներին Արդարադատության նախարարությունում՝ ներկայացնելով հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով և գործողությունների ծրագրով նախատեսված առաջնահերությունները: Փոխնախարարն ընդգծել է, որ նախանշված է մինչև ս.թ. հուլիսի 20-ն ամփոփել ստացված բոլոր առաջարկները և նախագիծը ներկայացնել Կառավարության հաստատմանը: Հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում Տիգրան Խաչիկյանն անդրադարձել է դրա ինստիտուցիոնալ համակարգի՝ հակակոռուպցիոն կոմիտեի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացներին:

Քաթրին Փլանգմանն իր հերթին պատրաստակամությունն է հայտնել իրենց նպաստը բերելու ՀՀ կառավարությանը նախանշված ոլորտում առաջանցիկ արդյունքներ գրանցելու համար:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ նախանշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ապահովման համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն