Դեպի վեր

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

03/07/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում, հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Հանդիպումների ընթացքում քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվելիք աշխատանքների լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին, դրանց շրջանակում նախատեսվող բարեփոխումներին:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն