Դեպի վեր

Պարզաբանում՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր իր հրապարակումներից մեկում նշել է, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:

00/00/0000

 «Ժողովուրդ» օրաթերթն այսօր իր հրապարակումներից մեկում նշել է, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը: Նշենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով: Այս պարագայում, վարույթի մասնակիցը իրացրել է իր իրավունքը՝ դատական կարգով բողոքարկելով նախարարի կողմից կայացված վարչական ակտը: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, տեղեկացնենք, որ նախարարի կողմից քննարկվող վարչական ակտը կայացվել է բողոքի հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում: Գտնում ենք, որ այն հիմնավոր է:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն