Դեպի վեր

Դատապարտյալը առանց պատժի որոշակի մաս կրելու ներման խնդրանքի իրավունք կունենա

15/07/2019

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նոր նախագիծ:
Այս մասին Իրավաբան․net-ը զրուցել է ԱՆ Ներման հարցերով բաժնի պետ Վազգուշ Կոստանյանի հետ։
Առաջարկվում է ներման խնդրագիրը չքննարկվում և վերադարձնել դատապարտյալին, եթե վերջինս պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Նախագծով սահմանվում է նաև, որ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում արդարադատության նախարարությունը մինչև հանձնաժողովի նիստի կայանալը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին:
Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո՝ 2-օրյա ժամկետում կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը հանձնաժողովի նիստում քննարկելու համար:
Անձնական գործը, հանձնաժողովի եզրակացությունը, ներման  խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին  առաջարկությունը ենթակա չեն լինի հրապարակման:
Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը հրապարակման պահից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, կտեղադրվեն Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ:
Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետի աշխատակազմը դատապարտյալի ներման խնդրագիրը ստանալուց պահից 3 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Տեսանյութը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն