Դեպի վեր

ՍԴ դատավորների մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական տալը հարկադրանք չէ՝ խրախուսական նորմ է. փոխնախարար Աննա Վարդապետյան

19/08/2019

«Սահմանադրական դատարանի դատավորների մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական տալը խրախուսական նորմ է, հարկադրանք չէ»,- նշում է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը՝ Իրավաբան.net-ին նախարարության կողմից հանրային քննարկմանը ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը ներկայացնելիս:
«Հիմանական փոփոխությունը, որը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ այն որպես կարգապահական վարույթ հարուցող մարմին ներառելն է: Ինչու՞ է փոփոխությունը կատարվել, քանի որ հանձնաժողովը լինելու է այն մարմինը, որն ըստ էության ստուգելու է ներկայացրած հայտարարագրերը և ոչ միայն դատավորների, այլև հանրային պաշտոն զբաղեցնող մյուս բոլոր անձանց և՝ հաշվի առնելով այս առանձնահատկությունը, նախատեսվել է, որ այս մարմինը հենց դատավորի նկատմամաբ կարգապահական վարույթ կհարուցի և դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանտվություն ենթարկելու միջորդությամբ իրավունք կունենա դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ»,-նշում է փոխնախարարը:
Աննա Վարդապետյանի խոսքով, նախատեսվում է նաև հանձնաժողովին մի շարք լիազորություններ տալ՝ արդյունավետ կերպով ստուգել ոչ միայն ծախսերի հայտարարագրերը՝ այլև շահերի բախման հայտարարագրերը: Պաշտոնյաներն անհրաժեշտությա դեպքում կներկայացնեն նաև իրավիճակային հայտարարագրեր:
Փոփոխություններ են նախատեսվում նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հետ կապված, դատավորների թեկնածուների տարիքային ցենզի նվազեցման հետ կապված:
Ինչ վերաբերում է նախագծով նախատեսված այն նորմին, որ եթե Սահմանադրական դատարանի անդամները 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնեն, ապա անկախ տարիքից կպահպանվեն հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի, Աննա Վարդապետյանը նշում է, որ սա հարկադրանք չէ դատավորների նկատմամբ:
«Երբ մենք ներառում էինք այս դրույթը նախագծում՝ ուսումանսիրության ենք ենթարկել Լեհաստանի և Հունգարիայի փորձը, որոնք ցավոք բացասական փորձեր են, հաջողված պատմություններ չեն, որովհետև այնտեղ պետությունը հարկադրաբար է դատավորին ուղարկել թոշակին: Այսինքն իջեցրել է թոշակի համար նախատեսված տարիքը և այն ողջամիտ ակնկալիքը, որ ունեցել է անձը դատավոր դառնալիս, որ պաշտոանավարելու է մինչև որոշակի տարիք՝ իջեցվել է և ըստ էությա կիրառվել է անձի նկատմամբ վատթարացնող նորմը»,-նշում է փոխնախարարը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն