Դեպի վեր

Ռուստամ Բադասյանը UNICEF-ի ներկայացուցչի հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր

28/08/2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը կարևորել է UNICEF-ի հետ համագործակցությունն ու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ պատրաստ են իրենց մանդատի շրջանակում աջակցել Արդարադատության նախարարությանը և քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:

UNICEF-ի ներկայացուցիչը փայլուն օրինակ է համարել այն հանգամանքը, որ Հայաստանը ազատազրկման վայրերում ամենացածր թվով անչափահաս դատապարտյալ ունեցող երկրներից է և հաջող օրինակ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի ստեղծումը, որը, Տանյա Ռադոչայի գնահատմամբ, արդյունավետ է աշխատում: UNICEF-ի ներկայացուցչի՝ Հայաստանին վերաբերող հաջորդ դրական օրինակը վերաբերում էր երկրի ստանձնած պարտավորությանը՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների քննարկման ընթացքում նախարար Բադասյանը վստահեցրել է, որ Կառավարության առաջնահերթություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը և բարձրացված հարցերի լուծումները տեղ կգտնեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունում և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն