Դեպի վեր

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը

27/12/2019 Տառատեսակի
չափսը
A A A

ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի և  ԱՆ աշխատակազմի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող Անչափահասների արդարադատության խորհրդի 2019  թվականի ամփոփիչ նիստը:

Ողջունելով ներկաներին՝ Սուրեն Քրմոյանն արձանագրել է, որ տարիների ընթացքում Խորհրդի գործունեության կայունությանն ուղղված միջգերատեսչական ջանքերն արդարացված են, իսկ արդյունքները՝ տեսանելի, քանի որ ներկայում պետական համակարգում ցանկացած ձևաչափով քննարկումներում և որոշումների կայացման հիմքում արձանագրվում է նաև երեխայի լավագույն շահի պահպանման խնդիրը:

ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և ամփոփել Խորհրդի գործունեության 2019 թվականի արդյունքները: Մասնավորապես, որպես արդյունք՝ Արփինե Սարգսյանը նշել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը և արձանագրել, որ ծրագրի որոշ միջոցառումներ արդեն իսկ տեղ են գտել Կառավարության նիստում հավանության արժանացած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:

Հաջորդիվ, Խորհրդի նիստի օրակարգին համապատասխան՝ տեղի է ունեցել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում երեխայի իրավունքներին առնչվող դրույթների առաջարկությունների քննարկումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխայակենտրոն իրավաբանական օգնության ուղենիշների ներկայացումը:

Նիստն ամփոփվել է 2020 թվականի աշխատանքների պլանավորմամբ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն