Դեպի վեր

ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին ընդառաջ՝ փոխնախարար Դանիելյանն անձամբ է ծանոթացել մատուցվող ծառայությունների գործընթացին

20/01/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարի տեղեկալ Վահե Դանիելյանն այսօր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Սպասարկման գրասենյակում քաղաքացիների հետ միասին անցել է մի շարք փաստաթղթերի ստացման փուլերով, ներկա եղել զույգերի կողմից ամուսնության գրանցման, ծննդյան վկակայանի կրկնօրինակի ստացման, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման համար ներկայացվող փաստաթղթերի հանձնման և ստացման գործընթացին:

Փոխնախարարը տեղում ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանի հետ քննարկել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետներն ու գանձվող վճարները կրճատելուն, ինչպես նաև վարչարարությունը պարզեցնելուն ուղղված մի շարք հարցեր և ընդգծել քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները մատչելի ու հասանելի դարձնելու նպատակադրումը:

Վահե Դանիելյանը շրջայցի ընթացքում Ամուսնության պալատում մասնակցել է նաև զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն