Դեպի վեր

Տեղի է ունեցել Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը

25/02/2020 Տառատեսակի
չափսը
A A A

2020 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունեցել 2019 թվականի համար կազմակերպված սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 29-ին կայացված թեստավորման փուլին մասնակցած 24 դիմորդներից հարցազրույցի փուլ անցնելու իրավունք էր ձեռք բերել 16-ը:

Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 231 կետի՝ հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն 75 տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:

Այսպիսով, վերոնշյալ պայմանի բավարարմամբ հարցազրույցի փուլը հաղթահարել է 8 դիմորդ.

1. Ռուբեն Լևոնի Բալասանյան

2. Մարատ Հայկի Հարությունյան

3. Վահե Արայիկի Նազարեթյան

4. Արթուր Սամվելի Ապիկյան

5. Վարդան Ալեքսանի Ալոյան

6. Լուսինե Վոլոդյայի Սարգսյան

7. Մուշեղ Գագիկի Խաչիկյան

8. Ռոբերտ Հովհաննեսի Եղյան

 Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի N 1179-Ն որոշմամբ հաստատված հավելվածի26-րդ կետի՝ որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով՝ արդյունքների մասին տեղեկացվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն