Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

11/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին: 
Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և  ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել:
Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին: Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և  ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել:Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն