Նախարարը ներկայացրեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

19/06/2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԲԴԽ նիստում ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Ըստ Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին:
«Մեր կարծիքով՝ պարոն Ազարյանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների խախտում, ի պաշտոնե գործելիս դրսևորվել է անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ։ Իր խոսքով՝ կողմնակալության, խտրականության տպավորություն է ստեղծվել»,- ասաց Բադասյանը՝ մեջբերելով Դատական օրենսգրքի 67-րդ հոդվածը, ըստ որի՝ դատավորը պարտավոր է պահպանել օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։ Նախարարը մեջբերեց նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ուշադրությանը ներկայացվող Եվրոպայի դատավորների խորհրդի 2015 թվականին ներկայացված կարծիքը, ըստ որի՝ իշխանության թևերից մեկի կողմից մյուս թևի մասին մեկնաբանությունն ու քննադատությունը պետք է իրականացվեն փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և որ այդ հարցում դատական իշխանությունը պետք է լրացուցիչ զգոնություն ցուցաբերի:
Բադասյանը ներկայացրեց նաև բուն միջադեպը՝ դատավոր Ազարյանի և ՀՔԾ քննիչ Մուշեղյանի երկխոսությունը, որ ընթացքում դատավորը վիրավորական արտահայտություն է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին:
«Ազարյանը նշել է. հաջորդը, ինչը ցանկանում եմ նշել՝ ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատելուց հետո իմ և ՀՔԾ պետի միջև հեռակա հակամարտության վերաբերյալ ասեմ այն հանգամանքը, որ այդ հակամարտությունից հետո որքան որոշումներ եմ կայացրել, կայացրել եմ ի վնաս ՀՔԾ-ի։ Ես ինչու եմ այս թվերը հիշում, որովհետև վերջերս նման ինքնաբացարկի միջնորդություն դարձյալ ներկայացվեց, ես պարզապես թվերը հանեցի։ Այդ ժամանակ քննիչը մատնանշեց թվով 6 որոշում, որով ես հակառակ կարծիքի եմ եղել, ՀՔԾ-ի դիրքորոշմանը հակառակ որոշումներ եմ կայացրել։ Իմ աշխատակազմի միջոցով ևս 2 միջնորդություն հայտնաբերեցի այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Թվով 8 որոշումներս ՀՀ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել, և օրինական ուժի մեջ են մտել, և իմ խորին համոզմամբ, այդ հանգամանքը ոչ թե իմ սուբյեկտիվ վերաբերմունքով է պայմանավորված, այլ հենց կոնկրետ ՀՔԾ-ի վատ աշխատանքի արդյունք է։ Ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը։ Կրկնում եմ, որ օրենքը բոլորի համար է, նաև քննիչների և իրենց ղեկավարների համար։
Դատախազը նշել է. ես գտնում եմ, որ դուք խորհրդակցական սենյակից վերադառնալով պարզաբանումներ եք տալիս որոշման մերժման կապակցությամբ, սակայն այս պատճառաբանությունների մի մասը ես չկարողացա գտնել ինձ տրամադրված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ։
Պարոն Ազարյանն ասում է ՝ կոնկրետ որը։
Դատախազը պարզաբանում է. որպես պատճառաբանություն դուք նշում եք, որ հույս ունեիք, որ Հրաչյա Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին։
Դատարանը նշում է. ունեի չէ, ունեմ, ես չեմ ասել ունեմ»,- մեջբերեց Բադասյանը, նշելով, որ ներկայացվել է նաև դատական նիստի ձայնագրությունը:
Կողմերը հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որից հետո ԲԴԽ-ն հայտարարեց ընդմիջում՝ մինչև ժամը 17.00-ը:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ: