Նախարարն այդպես չի ասել

13/07/2012

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երբեք չի հայտարարել, թե ՀՀ-ում ամուսնության տարիքը սահմանվելու է 19 տարեկանը,- ի պատասխան «Ա1+»-ի հարցման ասաց ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը։

ՀՀ արդարադատության նախարարը հարցին անդրադարձել էր  երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, սակայն ամուսնության տարիքին առնչվող 19-ը թիվը շրջանառության մեջ է դրվել նախարարի անդրադարձից օրեր առաջ:

Ըստ Ծովինար Խաչատրյանի ՝ լրատվամիջոցներից մեկում հայտնված այդ տեղեկատվությունը, որը նաեւ մի քանի օր շարունակ քննարկվում է սոցիալական ցանցերում, ապատեղեկատվություն է։

Ծովինար Խաչատրյանը ենթադրում է, որ ապատեղեկատվությունը տարածվել է այն բանից հետո, երբ կայքերից մեկում 18-ի փոխարեն 19 է հրապարակվել, որն էլ արտատպել են որոշ լրատվամիջոցներ, սովորույթի համաձայն՝ առանց հղման։


Հիշեցնենք, որ ընտանեկան օրենսգրքում առաջարկված փոփոխությամբ՝ Հայաստանում կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիք է սահմանվելու միևնույն` 18 տարեկանը: Գործող օրենքով ներկայումս կնոջ և տղամարդու ամուսնանալու տարիք է սահմանված համապատասխանաբար՝ 17-ը և 18-ը։

Ըստ պարոն Թովմասյանի` միջազգային կազմակերպությունները վաղուց են հորդորում Հայաստանի իշխանություններին` վերացնել այս գենդերային անհավասարությունը: Բացի այդ, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակներկի, դեր են խաղացել այլ դրդապատճառներ եւս:

Նյութն ամբողջությամբ