Մի շարք նոտարական տարածքներ նոտարներով են համալրվել

17/12/2012

   Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով համալրվել են Սևան նոտարական տարածքի նոտարի պաշտոնը, ինչպես նաև Կենտրոնինը՝ մեկ հաստիքով: Էրեբունի նոտարական տարածքի նոտարը տեղափոխվել է Շենգավիթ նոտարական տարածք, իսկ Էրեբունիում կատարվել է նշանակում: Համալրվել են նաև Վարդենիս և Թումանյան նոտարական տարածքների նոտարների թափուր պաշտոնները: