Տեղեկատվական կենտրոն

Հայտարարություններ

 Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ ուսանողների համար

Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ ուսանողների համար 22.11.2011

Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության ակադեմիան անցկացնում է գիտահետազոտական աշխատանքների մրցույթ, նպատակ ունենալով ուսանողների ավելի լայն շրջանակ ներգրավել գիտահետազոտական աշխատանքների կատարմանը: Մրցույթին մասնակցում են ուսանողներ Ռուսաստանի Դաշնությունից, Ադրբեջանից, Ղազախստանի Հանրապետությունից, Բելոռուսիայից: Գիտական աշխատանքները (3 –ից ոչ ավել) խնդրում ենք ներկայացնել մինչև 2012թ. հունվարի 15-ը: Ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@lawinstitute.am Կոնտակտային համար՝ (010)57-44-83-Գուրգեն Աֆրիկյան: մանրամասն →

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի, այդ թվում նաև թեստերի նմուշի վերաբերյալ հայտարարություն և պարզաբանում 18.11.2011

«Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 06.06.2002թ. թիվ 789 որոշման մեջ կատարված փոփոխություններից մեկը թեստավորման փուլի նախատեսումն է: Համաձայն նշված որոշման 21-րդ կետի, թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ, ընդ որում՝ թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մեկ կամ մեկից ավելի ճիշտ պատասխան: Եթե հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխան, հարցի պատասխանը ճիշտ է համարվում միայն բոլոր ճիշտ պատասխանները նշելու դեպքում: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ 789 որոշման 15-րդ կետի պահանջները՝ ներկայացնում ենք թեստի նմուշը: Հաշվի առնելով այս ձևաչափով թեստերի անսովոր լինելը, ՀՀ կառավարութան նշված որոշման 15-րդ կետը նախատում է. «15. Թեստերի նմուշը ոչ ուշ, քան թեստավորումն անցկացվելուց տասն օր առաջ պետք է հրապարակվի www.azdarar.am և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքերում»: մանրամասն →

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն 08.11.2011

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2011 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և` ... մանրամասն →