Տեղեկատվական կենտրոն

Տեսա-ձայնադարան

ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻն նախաձեռնության շրջանակներում աշակերտները գրքեր նվիրեցին հասակակից դատապարտյալներին 20.02.2012

Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ ընդառաջ այցելեցին հասակակից դատապարտյալներին՝ իրենց հետ տանելով 500-ից ավելի գիրք: Աշակերտները ՀՀ ԱՆ-ի նախաձեռնած ԳՐՔԵՐ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ակցիայի առաջին արձագանքողներից էին:

Դատաիրավական բարեփոխումներ 16.12.2011

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում իրականացված դատաիրավական բարեփոխումները: Ֆիլմում ներկայացված է Համաշարհային Բանկի կողմից ֆինանսավորված ծրագրով ՀՀ կառավարության կողմից իրականացված հիմնական գործողությունները

Արամի եւ Բուզանդի փողոցների նախկին բնակիչներն իրենց խաբված են համարում: 02.12.2011

Այսօր նրանք Կառավարության դիմաց հավաքվել ու պահանջում էին, որ վերադարձնեն իրենց հասանելի բնակարանները: 7 տարի առաջ, քանդելով նրանց բնակարանները, խոստացել էին տրամադրել նոր բնակարան՝ նույն վայրում կառուցվող բազմահարկում: Սակայն մինչ օրս նրանք բնակարան չեն ստացել, դեռ ավելին՝ նրանց պնդմամբ, բազմահարկի ամեն բնակարան վաճառվել է մի քանի անգամ: "7 տարի փողոցները չափչփելուց հետո մարդիկ հույս են ունեցել, որ վերջապես շենքը կառուցված է եւ կարող են բնակարանի արժանանալ, բայց վերջերս պարզվեց անհավատալին: Մեր երկրում, օրը ցերեկով, իրավական բոլոր հիմքերով, նույն բնակարանը նույն նոտարի` Կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Ալվարդ Մելքոնյանի թեթեւ ձեռքով վաճառվել է մի քանի անձնավորության: Նոտարը ստորագրելիս, կնքելիս՝ գրում է,որ ինքը փաստաթղթերն ամբողջովին ստուգել է, ուստի նոտարի կնիքը մեզ համար պետական երաշխիք է",- ասաց բնակիչ Սոնիկ Մաղաքյանը։ Արդարադատության նախարարությունից տեղեկացին, որ բնակիչների բողոք-նամակը ստացել են օրեր առաջ եւ այժմ քննում են:

Նախարարը պատասխանում է լրագրողների հարցերին 01.12.2011

Հայաստանում մանկապղծության դեքպերի աճ է նկատվում, ինչը մտահոգում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն այդ աճը պայմանավորեց նրանով, որ նման դեպքերն արդեն քողարկված չեն և հասարակության սեփականությունն են դարձել: Ըստ նրա` վերջին մի քանի աղմկահարույց դեպքերը նպաստեցին, որ խնդրով մտահոգվի ամբողջ հասարակությունը:

ՎԵԿՏՈՐ ծրագրի հյուրն է փոխնախարար Արամ Օրբելյանը 18.11.2011

Այս անգամ ԳԵՂԱՄԱ հեռուստաընկերության ՎԵԿՏՈՐ-ն ուղղված է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ոլորտների բարեփոխումներին: Ուղիղ եթերի հյուրն է փոխնախարար Արամ Օրբելյանը

ՎԵԿՏՈՐ ծրագրի շարունակությունը 18.11.2011

Այս անգամ ԳԵՂԱՄԱ հեռուստաընկերության ՎԵԿՏՈՐ-ն ուղղված է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ոլորտների բարեփոխումներին: Ուղիղ եթերի հյուրն է փոխնախարար Արամ Օրբելյանը

ՎԵԿՏՈՐ մաս երրորդ 18.11.2011

ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը մանրամասն ներկայացնում է ոլորտին ուղղված բարեփոխումները:

«Մարզային հանդիպումներ»-ը լուսաբանվել է Գեղամա հեռուստաալիքով 01.11.2011

Հանդիպմանը ներկա Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի համակարգող Արփինե Բաղդոյանը ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարին ուղղված շնորհակալական նամակում մասնավորապես նշում է, որ նախարարության պատվիրակության հանդիպումը Գավառում հաջողված է: Մասնակիցները արդյունավետ են համարել քննարկումը և ստացվել են միայն դրական արձագանքներ:

Անկախությունը և մենք 21.10.2011

«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին: Նույն թվականից առայսօր իրականացնում է «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների, այլ նորմատիվ իրավական ակտերի և ժողովածուների հրատարակությունը: «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է ամեն չորեքշաբթի, «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչյուր ամսվա 1-ին և 15-ին: Ըստ անհրաժեշտության հրատարակվում են նաև արտահերթ համարներ: Ընկերությունը 2005 թվականից իրականացնում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի («Արլիս») սպասարկումը և շահագործումը (010-56-50-78): Շուրջ 60000 իրավական ակտ պարունակող կայքը յուրաքանչյուր օր ունենում է 4-5000 օգտվող: Կայքը թարմացվում է յուրաքանչյուր շաբաթ` բոլոր տեղեկագրերի լրացման և փոփոխությունների ներառման հաշվառումով: Բացի պետական պատվերից` ընկերությունը հաստատել է իր կայուն բաժանորդագրության ցանցը (010-54-44-41): Ընկերությունն ունի մասնագիտացված կրպակ (Վ. Սարգսյան փողոց, 2750-ամյակի պուրակ, Կենտրոնական Բանկի դիմաց):

Դեմ առ դեմ 14.10.2011

ՀՀ արդարադատության նախարարության պատվիրակության անդամներն ուղիղ եթերում պատասխանում են քաղաքացիների հարցերին: -Թումանյանի ողջ տարածաշրջանին սպասարկում է ընդամենը մեկ նոտար, ում հիվանդության կամ արձակուրդ գնալու պարագայում քաղաքացիները ստիպված են գնալ Վանաձոր, հնարավոր է արդյո՞ք կարգավորել այս հարցը: Ի՞նչ հիմքով են բարձրացվելնոտարական սակագները: