Նախարարություն
Նախարար
Հրայր Թովմասյան
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
010 38 03 89
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1970թ. հուլիսի 8, Արարատի մարզ, գ. Դարակերտ
Կրթություն
1990-1995 թթ. սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։
1996-1998 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն:
2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1988-1990 ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
1996-2001թթ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։
1998 թվականից իրականացրել է դասախոսական աշխատանքներ` «Ռուս-հայկական /Սլավոնական» պետական համալսարանում և «Գլաձոր» համալսարանում։
2001 թ.ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։
2001-2010 թթ. աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան։
2006 թվականից դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, նաև նույն դպրոցի շրջանավարտ է։
2010 հունվարից -դեկտեմբեր աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում որպես իրավախորհրդատու։
2010թ դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Այլ տվյալներ
Հեղինակել է տասնյակից ավելի գիտական հոդվածներ և ձեռնարկներ.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» (Իրավունք 2010), «Ընտրական վեճերը ՀՀ-ում» /գիտագործնական ձեռնարկ/ (Ասողիկ 2007), «Հարցեր և պատասխաններ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» (Երևան 2007), «Ընտրական օրենսդրության և ընտրական վարչարարության մասին», (Երևան 2007) և այլն։
Մասնակցել է ՀՀ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունների նախագծի մշակմանը, ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Հանրաքվեի» մասին օրենքի, «Երևանում տեղական ինքնակառավարման մասին», «Հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի համահեղինակն է:
Ղեկավարել է« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի և «Վարչական դատավարության» օրենսգրքի նախագծերի մշակման` միջազգային փորձագետներով համալրված աշխատանքային խմբերը։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: