Տեղեկատվական կենտրոն
Մամուլը մեր մասին

Դատապարտյալները բոնուսներ կհավաքեն. Թովմասյանը հանդիպել է Սաքունցին 22.02.2012
Արդարադատության նախարարությունը գիտակցում է, որ կան իրապես լուրջ համակարգային խնդիրներ, որոնք պետք է լուծել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպումից ստացած տպավորությունները արտահայտեց ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը: «Նախարարությունը գտնում է, որ այս խնդիրների մի մասի համար լուծում տալու հնարավորություն կա , իսկ մի մասի համար էլ գտնում է, որ լուծում տալու հնարավորություն չկա», -հավելեց խմբի ղեկավարը: մանրամասն →

Անկուսակցական նախարարն իրականացնում է ՀՀԿ քաղաքականությունը 16.02.2012
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թեեւ անկուսակցական է, բայց ներկայացնում է Հանրապետական կուսակցության քաղաքականությունը: Այս մասին ասաց հենց ինքը՝ նախարարը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ վարչապետը անկուսակցական նախարարներին ուղղորդում է Հանրապետական կուսակցություն: «Մենք ունենք քաղաքական կառավարություն, եւ ես, ըստ էության, կառավարություն եմ ընդգրկվել Հանրապետական կուսակցության քվոտայով... մանրամասն →

Նախարարի հայտարարությունը ծիծաղեցրել է փոխնախարարին 10.02.2012
«Դա նախարարի մի քիչ կիսակատակ հայտարարություններից էր, հաջողված կատակ , ինձ դուր եկավ, ես ծիծաղեցի դրա վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե հատուկ խրախուսանքներ է պատրաստել նախարարության աշխատակիցների համար, որոնք կխթանեն նաեւ իր 4 չամուսնացած փոխնախարարների ամուսնանալուն: մանրամասն →

Ընտրությունների նախաշեմին ընտրակարգ չեն փոխում. արդարադատության փոխնախարար 09.02.2012
News.am-ը գրում է- Ընտրությունների նախաշեմին 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտությունն անհասկանալի է: Այդ մասին այսօր` փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը: մանրամասն →

Նոր Տարին լավ տոն չէ, եթե տեսնեմ, որ կարելի է օրենքով կարգավորել, կփոխեմ. Հրայր Թովմասյան 27.12.2011
Henaran.am-ի ամանորյա հրապարակումների շարքի հաջորդ զրուցակիցը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն է: Նրա հետ Ամանորի ավանդույթների մասին զրուցեցինք կառավարության վերջին նիստերից մեկից հետո մի քանի լրագրողներով: 2012 թվականը նախարարը կդիմավորի հայրենի Դարակերտ գյուղում` ծնողների եւ ընտանիքի հետ միասին: “Արդեն տասներկու տարի է, ես առանձին եմ ապրում, բայց այս ընթացքում մեկ-երկու տարի չեմ եղել Հայաստանում: Հիմնականում գնում եմ հայրական տուն եւ այնտեղ դիմավորում ենք Նոր տարին”,-ասաց Հրայր Թովմասյանը: մանրամասն →

Հրայր Թովմասյան. “Չեմ հասկանում ֆուտբոլ չսիրող մարդկանց ” 19.12.2011
mediamax. am Եթե չունեք քույր ու եղբայր, կարող եք նեղանալ ձեր ծնողներից, եթե չունեք ծնողներ, կարող եք խռովել ճակատագրից, եթե հասուն մարդ եք եւ դեռ չեք գտել կողակից, կարող եք մի քիչ բախտից գանգատվել, բայց եթե չունեք ընկեր, մեղադրել կարող եք միայն ձեզ: Անհամեստ չթվա, բայց ընկերների առումով ինքս ինձ մեղադրելու առիթ չունեմ: Իմ ամեն օրը թերի կլիներ, եթե չլիներ իմ ընկերների մշտական ներկայությունը: Ճիշտ է, նոր աշխատանքս, խիստ զբաղվածությամբ, փոքր-ինչ նվազեցրել է մեր հանդիպումների եւ փոքր կենտրոնում միասին զբոսնելու հաճախականությունը, բայց ոչ մի կերպ չի պակասել ընկերներիս բնորոշ ուշադրությունն ու նվիրվածությունը: մանրամասն →