Տեղեկատվական կենտրոն

Մամուլը մեր մասին

Հ.Թովմասյան. ՔԿՀ-ներում 2012թ-ին ևս կշարունակվեն բջջայինների խլացման միջոցառումները

Հ.Թովմասյան. ՔԿՀ-ներում 2012թ-ին ևս կշարունակվեն բջջայինների խլացման միջոցառումները 03.11.2011

Panorama.am 2012թ-ի պետական բյուջեի նախագծի Ազգային Ժողովի հանձնաժողովներում քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը հարցով դիմեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Պատգամավորին մասնավորապես հետաքրքրում էր, թե արդյո՞ք հաջորդ տարի նախարարությունը շարունակելու է քրեակատորղական հիմնարկներում բջջային հեռախոսները խլացնող սարքերի տեղադրումը, ինչին ուղղված գործընթացին այս տարի մեկնարկ է տրվել. մանրամասն →

Տատիկների բռնաբարությունները մտահոգել են Դալլաքյանին. «Պետք է կաստրացիա անել դրանց»

Տատիկների բռնաբարությունները մտահոգել են Դալլաքյանին. «Պետք է կաստրացիա անել դրանց» 26.10.2011

Պատգամավորի հարցին արձագանքելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այդ արատավոր երևույթը ընդհանուր արժեհամակարգի կորստի մասին է խոսում, և մոնոէթնիկ պետությունում, ինչպիսին Հայաստանն է, «այդ երևույթները վտանգավոր են»: «Նման երևույթները, երբ հայրը սպանում է որդուն կամ հակառակը, երբ մայրը կախում է երեխաներին, գլուխ են բարձրացրել մեր հասարակության մեջ: Հոգեբանները դա համարում են հոգեբանական դեպրեսիա: Եթերը և հասարակությունը լցված են ցածրաճաշակ սերիալներով, այդ խնդիրը միայն իրավական լուծում չի պահանջում: Պետք է հասկանալ նաև, թե որտեղ, ինչ շրջապատում է մեծացել տվյալ անձը ու ինչ դաստիարակություն է ստացել»,- հայտարարեց նախարարը` նկատելով, որ պետք է քննարկել ու լուծումներ գտնել: մանրամասն →

 Հրապարակ օրաթերթ. Ի՞նչ է իրականում ասել Վենետիկի հանձնաժողովը

Հրապարակ օրաթերթ. Ի՞նչ է իրականում ասել Վենետիկի հանձնաժողովը 25.10.2011

Մեր խմբագրությունը պարզաբանում է ստացել արդարադատության նախարարությունից, որով վերջինս պնդում է, թե մեր գնահականը «հիմնավոր չէ»: «Իրականում ԵԽ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության վերլուծական մասում փաստել է, որ «Օրենքի նախագիծը ներկայացնում է գործող օրենքի եւ 2009 ու 2010 թվականների նախագծերի զգալիորեն բարելավված տարբերակը: …Մասնավորապես, օրենքի նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի կրոնի կամ համոզմունքի ազատություն (եւ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, ինչը սահմանված է գործող օրենսդրությամբ)։ Ավելին, օրենքի նախագծով հստակորեն երաշխավորվում է կրոնը կամ համոզմունքը փոխելու իրավունքը, կրոնը կամ համոզմունքը՝ ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ արտահայտելու իրավունքը, առօրյա կյանքում սեփական կրոնին եւ համոզմունքներին համաձայն գործելու ազատությունը, եւ ծնողների, եւ խնամակալների` իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու ազատությունը, որոնք կրոնի կամ համոզմունքի ազատության հիմնական կողմերն են եւ որոնք ամրագրված չեն գործող օրենքով եւ նախորդ օրենքների նախագծերում»։ ՀԵՂԻՆԱԿ՝ Մարինե Խառատյան մանրամասն →

Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանի խղճի ազատության օրինագիծը կատարելագործման կարիք ունի

Վենետիկի հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանի խղճի ազատության օրինագիծը կատարելագործման կարիք ունի 21.10.2011

Մեդիամաքս լրատվական գործակալություն 17 հոկտեմբեր 2011 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ողջունել են այն հանգամանքը, որ իրավական ուսումնասիրության ներկայացված փաստաթուղթը երաշխավորում է Հայաստանում բնակվող բոլոր անձանց, այդ թվոմ՝ ոչ ՀՀ քաղաքացիների խղճի եւ կրոնի ազատությունը: Բացի այդ, օրինագծի համաձայն, կրոնական կազմակերպությունների փակումը ծայրահեղ կարգի մեթոդ է: Եթե օրինագիծը հավանության արժանանա, այն կներառի ավելի վաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկյան հանձնաժողովի «Ընդհանուր կարծիքում» ձեւավորված առանցքային առաջարկությունները: մանրամասն →

Արդյո՞ք պետք է վճարել պետական տուրք իրավաբանական անձի հիմնադրի մասին տեղեկանք ստանալու համար

Արդյո՞ք պետք է վճարել պետական տուրք իրավաբանական անձի հիմնադրի մասին տեղեկանք ստանալու համար 21.10.2011

«Հայացք» օրաթերթի հարց իրավաբանին բաժնից: Արսեն Բաբայան (ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ). - Իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկությունները ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրվում են վճարովի և անվճար: Միանգամից նշեմ, որ իրավաբանական անձանց հիմնադիրների վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են առանց պետական տուրքի վճարման, այսինքն` ամբողջությամբ անվճար: մանրամասն →

«Օրենքները չպետք է գրվեն կուսակցական կաբինետներում կամ էլ արտատպվեն այլ երկրներից»

«Օրենքները չպետք է գրվեն կուսակցական կաբինետներում կամ էլ արտատպվեն այլ երկրներից» 30.09.2011

panorama.am «Երկրում առկա բոլոր խնդիրների լուծման համար կա մեկ ճանապարհ` ընդունել ճիշտ օրենքներ և հետևել, որ դրանք ճիշտ կատարվեն: Բոլոր երկրներում էլ կան օրենքներ, որոնք միմյանց հակասում են կամ մի քանի իմաստ են պարունակում, սակայն նման օրենքների գոյությունը բնավ չի կարող նպաստել զարգացմանը` իրավական որոշակիությունն ու կանխատեսելիությունը ցանկացած երկրի զարգացման գրավականն է»,- Ծաղկաձորում ընթացող «ՀՀ իրավական համակարգը, ծագումը, ներկա վիճակը, առկա խնդիրները, անցում դեպի կայուն զարգացում» գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: մանրամասն →