Քաղաքացիների ընդունելություն
Ընդունելության արդյունքները
2011թ. փետրվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է 72 քաղաքացու: Նախարարին դիմած քաղաքացիներին հուզող խնդիրներն ըստ առաջնայնության հետևյալն են.
- դատական վեճեր,
- դատապարտյալների վաղաժամկետ ազատում,
- նոտարական գործընթացներին առընչվող խնդիրներ:
Որոշ դեպքերում մարդիկ նախարարին դիմել են օրենքների կամ իրավական այլ ակտերի մասին տեղեկատվություն ստանալու խնդրանքով: Դիմողների մեջ եղել են նաև աշխատանքի ընդունվել ցանկացողներ:
Նախարարն ընթացք է տվել քաղաքացիների բոլոր այն դիմումներին, որոնք նախարարության իրավասությունների շրջանակում են և հանձնարարել է աշխատակազմին հետամուտ լինել: