- Ծառայությունների նկարագրություն
- Ձևանմուշներ
Փաստաթղթերի միջազգային վավերացում (Ապոստիլ)
Ծառայությունների նկարագրություն
Փաստաթղթի վրա Ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք
լինելու oրվանից հետո երկու աշխատանքային օր հետո:
Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դրվում է`
- "Նոտարիատի մաuին" ՀՀ oրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի,
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի,
- դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,
- դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա:
- Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով։
Ապոստիլ դնելու համար պետական տուրքը մուծվում է Հայաստանի
Հանրապետության պետական բյուջե թիվ 900005163523 հաշվի համարով` 5000 դրամի չափով։