Դեպի վեր

31/03/2017

Հաշվետվություն` ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրից բխող (2017թ. 1-ին եռամսյակի համար նախատեսված) միջոցառումների կատարման վիճակի վերաբերյալ

 

Նպատակ-խնդիր

Գործողություն

Գործողության կատարման վերջնաժամկետ

Պատասխանատու մարմին

Օբյեկտիվ վերստուգելի

չափանիշը

Չափանիշի իրացումը հաստատող տվյալներ

  1. ԱՐԴԱՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

1.1 Ամբողջովին ապահովել դատավորների գործունեության գնահատման և առաջխախացման օբյեկտիվ չափանիշների և ընթացակարգերի ներդրումը

1.1.5. Դատական դեպարտամենտն ապահովել տեխնիկական միջոցներով և զարգացնել սպասարկող անձնակազմի կարողությունները

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական

դեպարտամենտն

ապահովված է

անհրաժեշտ տեխնիկական

միջոցներով և սպասարկող անձնակազմը վերապատ-րաստված է

Կատարված չէ:

Տվյալ միջոցառման իրականացման համար անհրաժեշտ նախապայման է հանդիսանում 1.1.1-րդ կետով նախատեսված` գնահատման համակարգի ներդրումը, հետևաբար, այս միջոցառման իրականացումը հնարավոր կլինի ապահովել միայն 1.1.1-րդ կետով սահմանված միջոցառումն իրականացվելուց հետո, որի կատարման վերջնաժամկետ է սահմանված 2017 թվականի հունիսը: Բացի այդ, ՀՀ դատական դեպարտամենտի կողմից մինչ օրս որևէ միջոց հնարավոր չի եղել ձեռնարկել 1.1.1-րդ կետով սահմանված միջոցառումն իրականացնելու կապակցությամբ՝ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

1.2  Բարեփոխել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերը՝ կարգապահական վարույթի օբյեկտիվության, արդարության և արդյունավետության երաշխավորմամբ

1.2.1. Ուսումնասիրության հիման վրա մշակել հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի անկախության և պաշտպանվածության օրենսդրական երաշխիքներ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության

նախարարություն

Ուսումնասիրության

արդյունքների հիման

վրա մշակված

օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ‐ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը հաստատվել է  2017 թվականի մարտի 2-ի ՀՀ կառավարության նիստում և 27.03.2017թ. ներկայացվել ՀՀ ԱԺ (Կ-1191-28.03.2017-ՊԻ-010/0[1]):

Նախագծով նախատեսվել են  կարգապահական պատասխանատվության վարույթում դատավորի համար սահմանված հետևյալ հիմնական երաշխիքները.

  1. նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման համար պատասխանատվություն կիրառելու թույլատրելիության պայման է սահմանվել համապատասխան նորմի խախտմամբ կայացված դատական ակտը բեկանող (վերացնող) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը,
  2. տույժի տեսակներից հանվել է դատավորի աշխատավարձի պահումը,
  3. դատավորի համար կարգապահապական վարույթում բացատրություն ներկայացնելը պարտականությունից ձևափոխվել է իրավունքի,
  4. ընդլայնվել է կարգապահական վարույթի ընթացքում դատավորի իրավունքների գործողության տիրույթը՝ դրանք իրացնելու հնարավորությունը սահմանելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդում, այլ դեռևս վարույթ հարուցելու փուլից,
  5. դատավորի լիազորությունների դադարեցումը կարգավորվել է առանձին վարույթով՝ դրանով իսկ երաշխավորելով կարգապահական պատասխանատվության առավելագույն խստության սահմանը մինչև կիրառվելիք խիստ նկատողություն,
  6. Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման իրավական հնարավորություն է սահմանվել ոչ միայն նոր երևան եկած, այլև նոր հանգամանքների հիմքով: 

1.3 Ապահովել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը

1.3.1. Խթանել դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելը

2016-2017թթ. (շարունակական)

ՀՀ դատական

դեպարտամենտ,

Դատավորների

ինքնակառավարման

մարմիններ

(համաձայնությամբ)

Էթիկայի և կարգա-պահական հարցերի

հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրված է առնվազն տասը պարզաբանում

Կատարված է մասնակի:

Էթիկայի և կարգապահական հարցերի

հանձնաժողովին դիմում է ներկայացրել մեկ դատավոր, որի վերաբերյալ տրվել է համապատասխան պարզաբանում: 

1.4. Բնակչության թվին և դատավորների ծանրաբեռնվածությանը համապատասխան հավասարակշռել դատավորների թվաքանակը

1.4.1. Ուսումնասիրել դատավորների ծանրաբեռնվածութ-յունը, այդ թվում՝ վիճակագրության ամփոփման միջոցով, և ներկայացնել

առաջարկություններ՝ դատավորների ծանրաբեռնվածութ-յան նվազեցման և դատավորների թվի ու գործերի հավասարակշռման վերաբերյալ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ դատական

դեպարտամենտ

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա առաջարկութ-

յունները ներկայացված են իրավասու մարմիններին

 

 

Կատարված է մասնակի

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակված առաջարկությունները ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 28.03.2017թ. թիվ Ե-2103 գրությամբ ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարություն: Նշված ուսումնասիրությունները հաշվի կառնվեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի հետագա լրամշակման աշխատանքների կատարման ժամանակ՝ դատավորների անհրաժեշտ թվի ավելացման հնարավորության հարցը քննարկելով իրավասու մարմինների հետ:

1.5.  Բարելավել դատարաններում տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը՝ ապահովելով գործերի արագ շրջանառությունը մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան

1.5.5. Ապահովել դատավորների և դատական ծառա-յողների` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով վերապատրաստման իրականացումը

2017թ. մարտ (շարունակական)

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորները և

դատական ծառայողները վերապատ-րաստված են

Կատարված չէ

Տվյալ միջոցառման իրականացման համար անհրաժեշտ նախապայման է հանդիսանում 1.5.1-րդ կետով նախատեսված` թվայնացման համակարգի ներդրումը, հետևաբար, այս միջոցառման իրականացումը հնարավոր կլինի ապահովել միայն 1.5.1-րդ կետով սահմանված միջոցառումն իրականացվելուց հետո, որի կատարման վերջնաժամկետ է սահմանված 2017 թվականի հունիսը: Բացի այդ, ՀՀ դատական դեպարտամենտի կողմից մինչ օրս որևէ միջոց հնարավոր չի եղել ձեռնարկել 1.5.1-րդ կետով սահմանված միջոցառումն իրականացնելու կապակցությամբ՝ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

2. ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

2.2. Զարգացնել պրոբացիայի ծառայության կարողությունները

2.2.1. Ներդնել պրոբացիայի ծառայության աշխատակիցների շարունակական մասնագիտական ուսուցման համակարգ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության

նախարարություն

Մասնագիտական

ուսուցման համակարգը ներդրված է

Կատարված է ամբողջությամբ

«Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության ծառայողները քաղաքացիական ծառայողներ են: Վերջիններիս վերապատրաստումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի կարգավորումներին համապատասխան:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի ամրագրումն առ այն, որ քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած ծրագրերով՝ ՀՀ արդարադատության նախարարի 28.03.2017թ. թիվ  01/4905-17 գրությամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվել Պրոբացիայի ծառայության աշխատակիցների շարունակական ուսուցման դասընթացների և գործնական պարապմունքների ծրագիրը՝ առաջարկելով հաշվի առնել ներկայացված ծրագրի առանձնահատկությունները վերապատրաստման ծրագրերի հաստատման ընթացքում:

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

3.1. Մշակել Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ նոր

օրենսգիրք

3.1.1. Նախապատրաստել Վարչական իրավախա-խտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծ

2017թ. մարտ

 

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Վարչական

իրավախախտումների

վերաբերյալ ՀՀ նոր

օրենսգիրքը

ներկայացված է ԱԺ‐ի

քննարկմանը

Կատարված է մասնակի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի 2017թ. մարտի 23-ի նիստում, որի արդյուքնում որոշվել է նախագիծը ևս մեկ անգամ քննարկել և լրամշակել շահագրգիռ մարմինների հետ:

5. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

5.1. Մշակել դատական նիստերի չարդարացված հետաձգումների կանխարգելման ընթացակարգեր

5.1.1. Իրականացնել դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություններ

2017թ. մարտ

ՀՀ արդարադատության

նախարարություն

Ուսումնասիրության

արդյունքում բացահայտված են դատական նիստերի նշա-նակման առաջնա-հերթությունների

սահմանման առավել

արդյունավետ

եղանակները

Կատարված է ամբողջությամբ:

ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կատարվել են դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն և ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

8. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

8.4. Ապահովել ֆիզիկական և

իրավաբանական

անձանց, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտներին մեկ պատուհանի սկզբունքով

կենտրոնացված որակյալ

ծառայությունների

մատուցում՝ հիմնելով

հանրային ռեգիստրների վարման (գրանցման)

միասնական սպասարկման կենտրոններ

8.4.1. Ընտրել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայությունների համակարգերի ընդլայնման մոդել և մշակել համապա-տասխան իրավական ակտեր

2017թ. հունվար

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

Իրավական ակտերի նախագծերը ներկայացված են ընդունող մարմիններին

Կատարված է ամբողջությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների  սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին  պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի  օրինակելի  ձևը  և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները  սահմանելու մասին» N 1109-Ն[2] որոշման (այսուհետ՝ Որոշում) շրջանակներում ներդրվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ինստիտուտը:

Ներկայումս նշյալ օպերատորները վեցն են՝

1)            «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն,

2)           «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

3)           «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

4)           «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

5)           «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերություն,

6)           «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:

Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահվել են մի շարք լիազորություններ պետական կառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները մասնավոր հատվածին վերապահելու համար անհրաժեշտ աշխատանքներ  իրականացնելու և համակարգելու համար:

Մասնավորապես՝  Որոշման ընդունումը ենթադրում է հետևյալ աշխատանքների իրականացումը՝

1)            պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկի հնարավոր ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացում.

2)           բանակցությունների վարում մասնավոր հատվածի հետ.

3)           շարունակական օրենսդրական փոփոխությունների և լրացումների իրականացում.

4)           օպերատորին վերապահված գործառույթների իրականացման համար  նախատեսված  մեթոդական ուղեցույցերի մշակում.

5)           ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման բանակցությունների իրականացում.

6)            պայմանագրերի պատրաստում և օրինակելի ձևին համապատասխան դրանց կնքում.

7)           օպերատորի սպասարկման գրասենյակների գործունեության համակարգում, Հայաստանի Հանրապետության կառավարության նշյալ որոշման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

8)           հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ եռամսյա կտրվածքով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկությունների ներկայացում այն գործառույթների ընդլայնման վերաբերյալ, որոնց իրականացումը  կարող է պատվիրակվել օպերատորին.

9)           օպերատորին տրամադրվող կնիքների նմուշների և դրանց տրամադրման կարգի ապահովում:

Իրականացվող աշխատանքների արդյունքում ակնկալվում է առավել մատչելի դարձնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, ապահովել դրանց հասանելիությունը, արդյունքում՝ ակնկալվում է ծառայությունները առավել մոտեցնել բնակչին, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, կատարվող ծախսերը, ապահովել մասնավոր հատվածի ներգրավվածությունը պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում:

Միաժամանակ հարկ է նշել, որ Որոշման լիարժեք գործողությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն են արժանացել հետևյալ իրավական ակտերը.

1)            Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման նպատակով ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման ավարտական փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1099-Ն[3] որոշում.

2)           Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հունիսի 10-ի թիվ 633-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1107-Ն[4] որոշում.

3)           Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դրված փաստաթղթերը դիմողներին տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1181-Ն[5] որոշում.

4)           Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1561-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1179-Ն[6] որոշում.

5)           Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի  թիվ 1031-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1215-Ն[7] որոշում.

6)           Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1218-Ն[8] որոշում:

9. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

9.1. Բարձրացնել միջին և բարձրագույն

մասնագիտական

իրավաբանական

կրթության որակը և

իրավաբանական

կրթությանը ներկայացվող պահանջները

9.1.2. Մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր

2017թ. մարտ

 

ՀՀ արդարադատության

նախարարություն,

ՀՀ կրթության և

գիտության

նախարարություն

Ծրագիրը մշակված և

ընդունված է

Կատարված է ամբողջությամբ:

 «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը» հավանության է արժանացել ՀՀ կառավարության 23.03.2017թ. նիստում:

10. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

10.1. Ապահովել ծրագրի իրականացման թափանցիկությունը

10.1.1. Հանրության շրջանում տարածել տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ

2016-2017թթ. (շարունակական)

ՀՀ արդարադատության

նախարարություն

Ծրագրի վերաբերյալ տեցեկստվությունը տարածված է զանգվածային լրատվության տարբեր միջոցներով

Կատարված է ամբողջությամբ:

ԶԼՄ-ներով պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում ծրագրի, ծրագրից բխող միջոցառումների վերաբերյալ[9]:

 

 


[1] http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=43116

[2] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112067

[3] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109067

[4] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109041

[5] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109617

[6] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109620

[7] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109709

[8] http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=109713

[9] 1. http://moj.am/article/1742

  2.   http://moj.am/article/1720

  3. http://www.coe.int/hy/web/yerevan/news/-/asset_publisher/v7aCPh37g2HY/content/the-joint-project-between-the-european-union-and-the-council-of-europe-strengthening-the-independence-professionalism-and-accountability-of-the-justic?desktop=true

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն