18/05/2017

Գևորգ Հայրապետյանին ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի N 368-Ա հրաման

ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով և 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների  իրականացման բաժնի պետի (ծածկագիր՝ 14-2.2-102) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 16-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Գ. Հայրապետյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Գևորգ Ղուկասի Հայրապետյանին 2017 թվականի մայիսի 17-ից, երեք ամիս փորձաշրջանով  նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների  իրականացման բաժնի պետի (ծածկագիր՝              14-2.2-102) պաշտոնում։

Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար