31/01/2019

«Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով» 2019 թվականին իրականացվող պետական պատվերի մասին ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հունվարի 29-ի N 23-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N  23-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

     «29» ՀՈՒՆՎԱՐԻ 2019 Թ.                                              ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

    

 

«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ» 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

        Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետի 1-ին պարբերությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի     N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման     9-րդ կետի «գ»  ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1. Սահմանել՝

          1)  որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավել­վածի  «1093 Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11003 Փորձաքննությունների ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի (քրեական գործերով) կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա,

       2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2019     թվականի համար՝  560 ՀՀ դրամ,

 3) փորձաքննությունների ծառայությունների  միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն սույն հրամանի  հավելվածի,

4) որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն հրամանի հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն  հրամանի  հավելվածով նախատեսված տվյալներին:

Հավելված 1, հավելված 2: