Դեպի վեր

11/11/2019

Պրոբացիայի ծառայության 2020 թվականի կարիքների համար պետական գնումների պատասխանատու ստորաբաժանում և գնումների համակարգող սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի նոյեմբերի 11-ի N 977-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 977-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ    ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

         «11» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2019 Թ.                                                                  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ  ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված  կարգի  7-րդ և 20-րդ կետերը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

1. Պրոբացիայի ծառայության 2020 թվականի կարիքների համար  իրականացվող բոլոր պետական գնումների կազմակերպման նպատակով՝ բացառությամբ այն դեպքերի, որոնց համար այլ իրավական ակտով կսահմանվեն այլ պատասխանատու ստորաբաժանում և/կամ գնումների համակարգող, սահմանել.

1)     պատասխանատու ստորաբաժանում՝ Արդարադատության նախարարության գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժին և  Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ,                                                      

2)    պատասխանատու ստորաբաժանման ղեկավար՝ Արդարադատության նախարարության գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման և սպասարկման բաժնի պետ,

3)    գնումների համակարգող՝ Արդարադատության նախարարության գործերի կառավարչության գնումների կազմակերպման բաժին:

Գլխավոր քարտուղար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն