Դեպի վեր

18/12/2019

«Մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստացիոնարում բժշկական օգնության և հետազոտման կազմակերպման ուղեգրի ձևերը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 16-ի N 589-Լ հրաման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

Հ Ր Ա Մ Ա Ն   N 589-Լ 

 «16» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ  ԲԺՇԿՈՒԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑԻՈՆԱՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի       N 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետը և 40-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի  20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

 

1. Հաստատել.

1) մասնագիտական խորհրդատվության կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) Քրեակատարողական  բժշկության  կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստացիոնարում բժշկական օգնության և հետազոտման կազմակերպման ուղեգրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն