Դեպի վեր

18/12/2019

«ՔԿՀ-ներում պահվող անձանց բժշկական մատյանների ձևերը հաստատելու» մասին ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 593-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

Հ Ր Ա Մ Ա Ն   N 593-Լ


«18» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ


ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ

 ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ԸՆԴՈՒՆՎԱԾՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԲԱՇԽՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ, ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

  Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ, 34-րդ, 135-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

 Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

1. Հաստատել՝

1) կալանավորված անձանց և դատապարտյալների իրազեկման թերթիկի ձևը` համաձայն N 1 Հավելվածի, 

2) կալանավորված անձանց և դատապարտյալների գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանի ձևը` համաձայն N 2 Հավելվածի,

3) կալանավորված անձանց և դատապարտյալների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանի ձևը` համաձայն N 3 Հավելվածի,

4) կալանավորված անձանց և դատապարտյալների արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մատյանի ձևը` համաձայն N 4 Հավելվածի,

5) կալանավորված անձանց և դատապարտյալների դիսպանսեր հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 5 Հավելվածի,

6) կալանավորված անձանց և դատապարտյալների ստացիոնար բժշկական օգնության ցուցաբերման մատյանի ձևը` համաձայն N 6 Հավելվածի,

7) կալանավորված անձանց և դատապարտյալների քաղաքացիական բժշկական հաստատություններ փոխադրման հաշվառման մատյանի ձևը` համաձայն    N 7 Հավելվածի,

8) քրեակատարողական հիմնարկ ընդունվածների բժշկական զննության մատյանի ձևը` համաձայն N 8 Հավելվածի,

9) հոգեկան խանգարում ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 9 Հավելվածի,

10) վարակիչ հիվանդություններով տառապող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 10 Հավելվածի,

11) թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն և հակում ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 11 Հավելվածի,

12) բաշխվող դեղերի և բժշկական այլ պարագաների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 12 Հավելվածի,

13) դեղերի և բժշկական պարագաների քանակական հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 13 Հավելվածի,

14) դեղերի հատկացման և ընդունման մատյանի ձևը` համաձայն N 14 Հավելվածի:

   2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն