Դեպի վեր

27/12/2019

Արդարադատության նախարարության կողմից 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

1.    Ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչություն

    Մշակվել, շահագրգիռ բոլոր մարմինների և քաղաքացիական հասարակության հետ քննարկվել, ապա ընդունվել է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N11441-Լ որոշումը: Ռազմավարությամբ ամրագրված են հետևյալ ռազմավարական նպատակները՝ էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում, սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովում, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավում, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծում, իրավապահ համակարգի բարեփոխում, քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխում, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, սնանկության ոլորտի բարեփոխումներ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում, նոտարական համակարգի արդյունավետության բարձրացում, փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացում, հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ։

  • Ø Մշակվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը սույն թվականի դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից: Նախագծերի փաթեթով ստեղծվում է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական երաշխիքների պահպանմամբ:
  • Ø Մշակվել և սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Մասնավորապես, այս փաթեթով հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, ընդլայնվել են դատավորների նկատմամբ կարգապահական տույժերի տեսակները, կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած  եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը, կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար: Մասնավորապես, փաթեթով ներդրվել է նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք, ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմը, նախատեսվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց համար: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրվել է բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորություն:
  • Ø Մշակվել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերըի փաթեթը, որը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ուղարկվել Ազգային ժողով: Նախագծերի ընդունմամբ լրատվական գործունեություն իրականացնողներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
  • Ø Մշակվել և սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրամադրել Կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների, ինչպես նաև բաժնետոմսերի, պարտատոմսերի և պարտքային այլ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ տեղեկատվություն:
  • Ø Մշակվել և սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» , «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի  N469-ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N492-ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը բխում է 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից և նպատակաուղղված է ապահովելու ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունը:
  • Ø Լրամշակվել են «Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, այդ գործողությունների հետ կապված փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» , «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի N 97-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» , «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի 2007 թվականի օգոստոսի 13-ի N 204-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին»,  «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները, այդ փաստաթղթերի, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների  լրացման և ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանների նախագծերը: Նախագծերը բխում են 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքից և ուղղված են ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ծառայությունների առավել արագ և արդյունավետ մատուցումն ապահովելուն:
  • Ø Մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, դրանց համար նշանակվող պատիժները համարժեք դարձնելը, ինչպես նաև ստեղծված անպատժելիության մթնոլորտի վերացումը: Նախագծերի փաթեթը սույն թվականի նոյեմբերի 14-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
  • Ø Մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է սույն թվականի նոյեմբերի 14-ին: Նախագծի նպատակն է քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու վերաբերյալ իրավակարգավորումների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը՝  միաժամանակ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը:
  • Ø Սահմանված կարգով շրջանառվել և լրամշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լրամշակված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որի նպատակն է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 239-րդ և 315.1-ին հոդվածների, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի կարգավորումների հստակեցումը՝ այդպիսով ապահովելով  իրավական որոշակիությունը, բացառելով տարակարծիք մեկնաբանությունները, չարաշահումներն ու հակասական իրավակիրառ պրակտիկան, նպաստելով հիշյալ հոդվածներով նախատեսված հանցագործություններով պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացմանը:
  • Ø Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հիման վրա հարուցված քրեական գործերով վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը, ինչի արդյունքում չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում: Նախագծերի փաթեթն  Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է:
  • Ø Ի կատարումն վարչապետի հանձնարարականի մշակվել է և սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է՝ չխախտելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքը՝ քրեական պատասխանատվություն նախատեսել անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, ինչով անձանց կյանքի և առողջության պաշտպանության և հանցագործությունների կանխարգելման համար կստեղծվի  հավելյալ քրեաիրավական  երաշխիք:

Լրամշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել  «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և  «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կվերանա որդեգրման գաղտնիքի հետ կապված Քրեական օրենսգրքի, Ընտանեկան օրենսգրքի և  «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի միջև առկա հակասությունը և  18 տարին լրացած անձանց համար կերաշխավորվի անխոչընդոտ կերպով որդեգրման փաստի և այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը: 

  • Ø Իրականացվել են ՀՀ կառավարության 2019թ, հոկտեմբերի 10-ի N1441-Ն որոշմամբ նախատեսված՝ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության համակարգող խորհրդի ձևավորման աշխատանքներ:
  • Ø ՀՀ կենտրոնական բանկին է ներկայացվել Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 30-ին հաստատված «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2019-2021թթ. ազգային ռազմավարություն»-ով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված արդեն կատարված և կատարվելիք գործողությունների՝ ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերելի կետերի առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվություն:
  • Ø Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության» իրականացման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման արձանագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության դիտարկումները:
  • Ø Սահմանված կարգով ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ներկայացվել «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի իրականացման գնահատման երրորդ փուլի հարցաշարի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող պատասխանները:
  • Ø Մշակվել և Անվտանգության խորհուրդ են ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության՝ իրավական ոլորտում առկա մարտահրավերների վերաբերյալ գլուխների նախագծերը:
  • Ø Լրացվել և սահմանված կարգով ՀՀ արտաքին գործերի նախարարություն են ներկայացվել ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից ներկայացված հարցաշարի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող պատասխանները:
  • Ø Մշակվել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը:
  • Իրականացվել է «էլեկտրոնային դատարանների համապարփակ համակարգի» թեստավորում:
  • Ø Մշակվել է «էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագիծը, որը սույն թվականի օգոստոսի 19-ին ՀՀ վարչապետի N  1149 - Ա որոշմամբ ընդունվել է:
  • Ø Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի e-request.am գովազդային արշավը, որն իր մեջ ներառում է հանրային քննարկումների, սոցիալական մեդիայի պաստառների, արտաքին գովազդային պաստառների և հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդային տեսահոլովակի միջոցով հարթակի իրազեկում, մասնավորապես՝  ներկա դրությամբ Երևան քաղաքում տեղադրված են գովազդային պաստառներ ( 35 բիլբորդ, 20 սքրոլեր, 15 բրենդավորված կանգառ, 4 լեդ էկրան Սայաթ-Նովա փողոցում և Հյուսիսային փողոտայում, 6 ցուցապաստառ Երևանի մետրոպոլիտենում):
  • Ø ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11–ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 400-Ն որոշմամբ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը ավելացել է 40 համայնքներով: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ համայնքները օպերատորներին վերապահված լիազորությունները սկսելու են իրականացնել տարբեր ժամանակահատվածներում:
  • Ø Իրականացվել է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի (arlis.am) մշակման և ներդրման աշխատանքների համակարգում:
  • Ø Իրականացվել են e-draft.am էլեկտրոնային հարթակների ընթացիկ սպասարկման աշխատանքներ:
  • Ø Միջազգային դոնոր կազմակերպություններին ներկայացվել են մի շարք էլեկտրոնային համակարգերի արդիականացման և ներդրման վերաբերյալ ծրագրային առաջարկներ:
  • Ø Իրականացվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրմանն ուղղված առաջարկներ:
  • Ø Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի կառավարության աջակցությամբ մշակվել է էլեկտրոնային սնանկության գործերով համակարգի տեխնիկական նկարագիրը:
  • Պատասխանվել են Քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին և հարցումներին:

 

 

  1. 2.   Իրավական ապահովման վարչություն

 

  • Պետության ստանձնած միջազգային և ներպետական պարտավորությունների կատարման նպատակով և մասնակցային քննարկումների արդյունքում մշակվել է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը, որը միտված է ՀՀ յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունների ապահովմանը՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։ Նախագծերի փաթեթով առաջարկվում են գործուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան երաշխավորել բոլորի իրավահավասարությունը, դրա խախտման դեպքում կանխատեսելի և արդյունավետ ընթացակարգերի միջոցով վերականգնելու իրավունքները, ստանալու փոխհատուցում և խտրականություն դրսևորած անձին կամ մարմնին ենթարկելու պատասխանատվության:
  • 2019 թվականի հունիսի 4-ին ընդունվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» թիվ ՀՕ-58-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) և 2019 թվականի օգոստոսի 8-ին «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատեկու մասին» թիվ 990-Ն Կառավարության որոշումը: Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն՝ 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձինք, այն անձինք, որոնց առողջությանը վերոնշյալ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Վերոշարադրյալի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից բավարարվել է 39 դիմում, որոնցից 10-ը զոհված (մահացած) անձանց իրավահաջորդների, 8-ը ծանր վնասվածք ստացած անձանց և 21-ը առողջությանը միջին ծանրության վնասվածք ստացած անձանց կողմից ներկայացված դիմումների հիման վրա:
  • Արդարադատության նախարարության կողմից մշակվել և Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերով նախատեսվող իրավակարգավորումների համաձայն` աշխատանքային օրենսգրքում նախատեսվում է աշխատողի լիազորությունների կասեցման հնարավորություն` դատախազի, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ` քննիչի որոշմամբ, այն դեպքերում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ: Միաժամանակ համապատասխան երաշխիքներ են սահմանվել աշխատողի` լիազորությունների կասեցման ժամանակահատվածում աշխատատեղի և աշխատավարձի պահպանման համար:
  • Արդարադատության նախարարության կողմից մշակվել և Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Նոտարիատի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծով ընդլայնվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու համար անհրաժեշտ ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը և քրեական պատասխանատվություն է սահմանվում նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:
  • Մշակվել է «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները քննարկման վեցամսյա ժամկետը կրճատվել է՝ սահմանելով, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները պետք է քննարկվեն իննսուն աշխատանքային օրվա ընթացքում: Նախատեսվում  է նաև, որ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ Ոստիկանության դրական եզրակացությունները չեն ուղարկվում միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը և ուղարկվում են միայն բացասական եզրակացությունները: Միաժամանակ` քաղաքացիության տրամադրման հետ կապված այլ հարցեր ևս կարգավորել են:
  • Մշակվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը ուղղված է երկրաշարժից հետո  աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված, սակայն նեկայումս չօգտագործվող ժամանակավոր կացարանների ապամոնտաժման հարցի կանոնակարգմանը: Կարգավորումը հնարավորություն կտա պահպանելով անձանց իրավունքները`  պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ազատել ոչ հիմնական շինություններից:
  • 2019 թվականի հունիսի 24-ին ընդունվել է «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-97-Ն օրենքը: 2019 թվականի նոյեմբերի 8-ին ընդունվել են Արդարադատության նախարարի «Բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու, բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևը և վկայականների հաշվառման կարգը հաստատելու մասին» թիվ 517-Ն և «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 516-Ա հրամանները: Վերոգրյալի հիման վրա բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձի վկայական ստանալու նպատակով Արդարադատության նախարարություն է դիմել 12 անձ, որոնցից 2-ին տրվել է բռնադատվածի առաջին հերթի ժառանգի վկայական:

 

  1. 3.   Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամ
  • Ազգային ժողովի կողմից  2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունվել է Արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների նախագծերը: Դրանց կիրառման արդյունքում լուծում կտրվեն առանցքային նշանակության բազմաթիվ հարցերի և դրանք մեծ դեր կխաղան սնանկության ինստիտուտի շարունակական կատարելագործումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու առումով, այդ թվում՝ ապահովելով առաջընթաց Doing business վարկանիշում:
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը Կառավարության կողմից հավանության են արժանացել 2019 թվականի նոյեմբերի 21-ին: Նախագծերով նախատեսված է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, վերանայել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը և հիմքերը, սահմանել անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար:
  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը Կառավարության կողմից հավանության են արժանացել 2019 թվականի նոյեմբերի 21-ին: Նախագծերով սահմանված կարգավորումների արդյունքում ակնկալվում է միանգամից մի քանի կետով ապահովել առաջընթաց Doing business վարկանիշումԼ
  • «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների        2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» որոշումն ընդունվել է Կառավարության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 10-ին: Որոշմամբ նախատեսվել են 2019-2023 թվականների Կառավարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարական նպատակներն ու ուղղությունները:
  • Ազգային ժողովի կողմից 09.07.2019 թվականին ընդունվել է Արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով սահմանվել են կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու, թափանցիկությունն ապահովելու, ծանուցումներն արդյունավետ դարձնելու և կատարողական վարույթի մասնակիցների մի շարք այլ իրավունքների երաշխավորումն ապահովելուն ուղղված կարգավորումներ:
  • Ազգային ժողովի կողմից 2019 թվականի հուլիսի 1-ին ընդունվել է Արդարադատության նախարարության կողմից մշակված՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որով ընդլայնվել են այս վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը, հստակեցվել են դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների գրավոր պարզաբանմանն ուղղված դատարանի պարտականությունը, նվազագույնի են հասցվել դատարանի կողմից ընթացիկ հարցերի վերաբերյալ դատական ակտեր կայացնելու դեպքերը, նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն:
  • «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: Նախագծով վերանայվել է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթը:
  • Մշակվել և հրապարակվել է փաստահավաք հանձնաժողովների, միջազգային փորձի և Հայաստանում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման ու գործունեության հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ զեկույց:
  • Հիմնադրամը մասնակցել է «Սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրի» մշակմանը, որով սահմանվել են կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումներ՝ սնանկության ոլորտի համապարփակ բարելավման համար:
  • Կազմակերպվել են մի շարք հանրային քննարկումներ հետևյալ թեմաներով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրներին և դրանց լուծումների մշակում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների վերաբերյալ քննարկում, «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները», վարչական դատավարության օրենսդրության կատարելագործումը:

 

4.  Միջազգային իրավական համագործակցության վարչություն

 

  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և Կառավարության դեկտեմբերի 26-ի նսիտում հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. Գործողությունների ծրագրի նախագիծը: Հարկ է նշել, որ Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը սահմանված է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառում: Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաղթուղթ, որը համակարգված ձևով` կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը, կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով, կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար, կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը:

Ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, նախանշում է այս ռազմավարության սկզբունքներն ու սահմանում հաջորդ 3 տարվա առաջնահերթությունները։

Գործողությունների ծրագիրը թիրախավորում է, այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝

  • պետության հոգածության ներքո գտնվող, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրները: Խոսքը նախ, զինծառայողների, ազատությունից զրկված անձանց, փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող անձանց, ինչպես նաև ընտանեկան բռնությունից տուժած անձանց մասին է:
  • Խոշտանգումների արգելքի հետ կապված գործողություններն ուղղված են օրենսդրական բացերի վերացմանը, կանխարգելման և քննության արդյունավետ ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովմանը և ոլորտի պատասխանատուների կարողությունների զարգացմանը:
  • Արդար դատաքննության իրավունքի պաշտպանության մասով նկատի ունենալով, որ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ արդեն իսկ համակարգային քայլեր են նախատեսված, Մարդու իրավունքների Գործողությունների ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակ ունեն ամրապնդելու մարդու իրավունքներին անմիջականորեն առնչվող քննչական և դատավարական գործողությունների օրենսդրական հենքը, բարելավելու ապացույցների հավաքման պրակտիկան, խրախուսելու մինչդատական վարույթում մրցակցության սկզբունքը և հզորացնելու դատավարության առանցքային դերակատարների մասնագիտական կարողությունները:
  • Հավաքների ազատության մասով հիմնական գործողությունները թե՛ օրենսդրական և թե՛ կարողությունների զարգացման բնույթի են և միտված են մասնավորապես՝ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման բացառմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել հավաքների մասնակիցների, լուսաբանող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցերին։
  • Տեղեկատվության ազատության մասով Գործողությունների ծրագրերը ներառում են հիմնականում տեղեկատվության ազատության վերաբերյալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ։ Թերևս ամենաքննարկվածն ու պահանջվածները՝ նախատեսվում է ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրում, ինչը միտված է զանգվածային լրատվության միջոցների գործունեության մրցակցայնության ապահովմանն ու դրանց գործունեության թափանցիկությանը:
  • Մյուս կարևոր հարցը ատելության խոսքի դեմ ձեռնարկվելիք միջոցներներն են, այդ թվում՝ պատասխանատվության մեխանիզմների ուսումնասիրությունն ու կիրառությունը նաև օնլայն տիրույթում:
  • Կոնկրետ միջոցառումներ են նախատեսվում առողջության իրավունքի պահպանման մասով հասանելի ծառայությունների մասին հանրության իրազեկման ուղղությամբ՝ թե՛ հիվանդությունների վաղաժամ կանխարգելման, թե՛ բժշկական սպասարկման և օգնության շրջանակներում մարդկանց կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների բարելավման նկատառումներով:
  • Աշխատանքային իրավունքների մասով կենտրոնական գործողությունները վերաբերում են աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանմանը, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմնի ստեղծման հարցերին:
  • Կրթության իրավունքի մասով թիրախավորվում են մարդու իրավունքների մասին հիմնարար տեղեկությունների ինտեգրումը կրթական ծրագրերում, ուսուցիչների վերապատրաստումը, նախադպրոցական կրթության հաստատությունների հասանելիության հարցերը, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքների պաշտպանության, ակադեմիական բարեվարքության հարցերը, այդ թվում՝ օրենսդրության կատարելագորման միջոցով:
  • Սեփականության իրավունքի պաշտապանության մասով թիրախավորվում է հանրային գերակա շահի համար տեղի ունեցող օտարումների դեպքում արդարաացի փոխհատուցման հարցերի օրենսդրական բացերի շտկումը:

Գործողությունների ծրագրով նախատեսված են միջոցառումներ՝ միտված նաև իրավահավասարության ապահովմանը, խտրականության արգելքին, տարբեր խոցելի խմբերի պաշտպանությանը: Միջոցառումներ են նախատեսված կանանց իրավունքների պաշտպանության, երեխաներին բռնությունից պաշտպանության ուղղությամբ և այլն:    

 

  • Իրականացվել է սերտ և փոխշահավետ համագործակցություն միջազգային գործընկերների՝ այդ թվում նաև բարեկամ երկրների արդարադատության նախարարների հետ, մասնավորապես այս տարի Երևանում կազմակերպվել և անցկացվել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը, որին մասնակցել է Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի գլխավորած պատվիրակությունը: Միաժամանակ, այս տարվա նոյեմբերին Մինսկում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստը, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի արդարադատության նախարարները: Բարեկամ երկրների նախարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել և ընդլայնել երկկողմ համագործակցությունը: Հարկ է նշել նաև, որ այս տարվա դեկտեմբերին Երևան է այցելել Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկևիչուսի գլխավորած պատվիրակությանը: Երկու երկրների նախարարները արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս ամենին զուգահեռ, ջերմ և արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաև միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ, մասնավորապես, Եվրոպական միությունը, ՄԱԿ-Ի գործակալությունները, ԱՄՆ դեսպանությունը և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գործակալությունն ակտիվորեն աջակցում են Կառավարության կողմից նախաձեռնված Հակակոռուպցիոն, Դատաիրավական, Մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին: Այս համատեքստում, հաշվի առնելով ինտենսիվ աշխատանքները, նախարարությունն իրականացնում է պարբերական ու համապարփակ դոնորների համակարգման աշխատանքներ, որի շրջանակներում միջազգային գործընկերների հետ շաբաթական կտրվածքով անցկացվում են անհատական հանդիպումներ, ամսական կտրվածքով՝ աշխատանքային դոնորների համակարգման միջոցառումներ։ Միաժամանակ ս.թ. հոկտեմբերին կազմակերպվեց բարձր մակարդակի դոնորների համակարգման համաժողով՝ նախանշելով արդարադատության ոլորտում առկա առաջնայնություններն ու յուրաքանչյուր գործընկեր կազմակերպության ներգրավվածությունը։

 

 

  1. 5.   Իրավական փոխօգնության վարչություն

 

  • Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով օտարերկրյա պետություններից Նախարարություն ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների կատարման ուղարկելու թվով 1492 աշխատանքները, որոնցից՝ 112-ը քրեական գործերով, իսկ 1380-ը քաղաքացիական: 2018 թվականի համեմատությամբ օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնությանն ընդհանուր առմամբ աճել է 12%-ով, իսկ 2017թ. համեմատությամբ՝ 37%-ով, ինչը վկայում է ՀՀ պետական մարմինների նկատմամբ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, ինչպես նաև քաղաքացիների վստահության աճի մասին:
  • Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և դատարաններից քաղաքացիական և քրեական գործերով թվով 293 իրավական օգնության հարցումներ և դատական հանձնարարություններ են ուղարկվել   օտարերկրյա պետություններ՝ ապահովելով դրանց կատարումը:
  • Իրականացվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով դատական վարույթում գտնվող գործերով հանցագործություն կատարած անձանց հանձնման հարցումների, դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության, ՀՀ իրավասու դատարաններին ուղղված միջնորդությունների պատրաստման և կալանավորման համապատասխան եզրակացությունների կազմման թվով 342 աշխատանքները: 2018թ. համեմատությամբ նշված գործառույթների իրականացման շրջանակներում գորշերի քանակն աճել է 13%-ով.
  • Իրականացվել են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի անունից ներկայացված 27 միջնորդության պաշտպանության աշխատանքները.
  • Հանձնումներին, քաղաքացիական ու քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումների պատասխանների կազմման թվով 245 աշխատանքները. 
  • Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել են իրավական փոխօգնության ոլորտին առնչվող 5 միջազգային պայմանագրի նախագծման, մշակման, լրամշակման, Հայաստանի Հանրապետության իրավասու և շահագրգիռ մարմինների առաջարկությունների ամփոփման և միջազգային պայմանագրերի ստորագրման նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները: Նշված գործառույթի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը խորացնել քաղաքացիական և քրեական գործերով համագործակցության իրականացումը այն պետությունների հետ, որոնց հետ մինչ այսօր համագործակցության պայմանագրային հիմքերը բացակայել են:
  • 24.10.2019թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2019թ. ընթացքում վարչության կողմից մշակված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվել  է օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում, այլ նաև օտարեկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում:Նշված օրենքի կատարումը հնարավորության կտա նվազեցնել Հայաստանում օտարերկրացիների կրկնահանցագործություններ կատարելու հավանականությունը:
  • Վարչության կողմից իրականացվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և/կամ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թվով  դատապարտյալների՝ պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու համար Նախարարություն ստացված 861 դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դատապարտյալների փոխանցմանն առնչվող միջնորդությունների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրությունը և սահմանված կարգով պատասխանների ապահովումը:
  • Իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված 307 դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի և պաշտոնական հարցումների ապահովումը:
  • Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերով 164 անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում և իրավական օգնության շրջանակներում համապատասխան տեղեկատվության ձեռքբերում:
  • Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարին ներկայացնելու համար կազմվել են տեղեկանքներ 152 դատապարտյալի վերաբերյալ:

 

  1. 6.   ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն

Հակակոռուպցիոն ոլորտ

 

  • ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում լրամշակվել և 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախանշվել են կոռուպցայի դեմ պայքարի ոլորտում Կառավարության առաջիկա 3 տարիների գործունեության ուղղությունները և դրանց կիրառման համար անհրաժեշտ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: Մասնավորապես, սահմանվել է հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով՝ ստեղծելով վերջիններիս համար համագործակցության հնարավորին գործուն և ճկուն կառուցակարգեր: Ամբողջությամբ վերանայվել է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված, արժանիքահեն, արդյունավետ դարձնելու միտումով:  Հակակոռուպցիոն ռազմավարությամբ որպես հիմնական ուղղություններ նախատեսված են նաև կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը,  հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:
  • «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում նոյեմբերի վերջին ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հանդիսանում է կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացման  հարցերով իրավասու ինքնավար մարմին:
  • Մշակվել, շահագրգիռ կողմերի հետ քննարկվել և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի նիստում հավանության են արժանացել  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով, նախագիծը ներմուծում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմ:
  • 2019 թվականի մայիսի 21-ին գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Ըստ վիճակագրության՝ Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացված ազդարարումների քանակը 181 է: Սույն թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգված ազդարարումների տոկոսային հարաբերակցությունն ազդարարումների ընդհանուր քանակի հետ կազմում է 29.28% (ստուգվել է օպերատիվ-հետախուզական գործողություններով): Հարուցված քրեական գործերի քանակի տոկոսային հարաբերակցությունն օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգված ազդարարումների ընդհանուր քանակի հետ` 20.83% (hարուցվել է քրեական գործ):
  • «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջին անգամ օրենսդրական ակտով սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը, ինչը հետագայում կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների մասնագիտացված քննությանը:
  •  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով առաջարկվում է ամբողջությամբ վերափոխել հայտարարագրման համակարգը, ընդլայնել հայտարարագրման բովանդակությունը և հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման և իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու  ինստիտուտներ: Նախագծերով սահմանվում են Կառավարության ծրագրի համատեքստում այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին:
  • 2019 թվականի հունիսի 24-ին ընդունված օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ստեղծվել է շահագրգիռ խմբերից բաղկացած և ՀՀ վարչապետի կողմից ղեկավարվող Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որը քննարկում է հակակոռուպցիոն ոլորտային քաղաքականության նախորոշման ուղղությունները:

 

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտ

 

  • ՀՀ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից 10 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ (փակից-կիսափակ), իսկ 3 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, ինչը հանդիսանում է աննախադեպ իրադարձություն քրեակատարողական ոլորտում.
  • 2019 թվականի հոկտեմբերի 15-ից «Նուբարաշեն», իսկ հոկտեմբերի 16-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։ Ծրագրի մեկնարկին արձանագրվել է այսպիսի վիճակագրություն.
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվել է 367 անձ. 2019 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ նրանցից 367-ն էլ օգտվել է սննդից, այն դեպքում, երբ մինչև ծրագրի մեկնարկը, օրինակ՝ հոկտեմբերի 14-ին, ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սննդից օգտվել էր 300 անձ:
  • «Արմավիր» ՔԿՀ-ում պահվել է 708 անձ. ծրագրի մեկնարկի օրը նրանցից 654-ը օգտվել է նախաճաշից, իսկ ճաշից օգտվողների թիվն ավելի մեծ է եղել՝ 695: Կրկին համեմատության համար հարկ է նշել, որ հոկտեմբերի 14-ին, երբ դեռ ծրագիրը չէր մեկնարկել, և սնունդը տրամադրվում էր ՔԿՀ-ի կողմից, սննդից օգտվել էր 550 անձ:

         Ծրագրի առաջնային արդյունքներն առավել քան ոգևորիչ են։ Ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը։

         Նախատեսվում է, որ 2020 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկներն անցում կկատարեն սննդի մատակարարման նոր մեխանիզմին: 

  • Օրենսդրական բարեփոխումների արդյունքում քրեակատարողական ոլորտում կատարվել են 11 ուղղությամբ բարեփոխումներ: Առանձնացնենք դրանցից մի քանիսը: Այսպես.  

ա. Որպես դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու հիմք դիտարկվում է նաև մերձավոր ազգականների հետ շփումներն ապահովելու նպատակը: Այլ կերպ ասած՝ դատապարտյալին քրեակատարողական հիմնարկներում տեղաբաշխելու գործընթացում հաշվի է առնվելու նաև այն հանգամանքը, թե տվյալ հիմնարկում պատիժ կրելու դեպքում արդյոք երաշխավորվում է նաև դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ կապը:

բ. Արտաքին աշխարհի հետ հաղորդակցման իրավունքի երաշխավորման նպատակով կալանավորված անձանց տրամադրվում է նաև երկարատև տեսակցություն:

գ. Վերացվել է կարճաժամկետ մեկնում չտրամադրելը միայն անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանի հետ կապելու օրենսդրական կանոնը:

դ. Վերացվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից անջատ պահելու օրենսդրական կանոնը՝ նպատակ հետապնդելով բարձրացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:

ե. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հնարավորություն է տրվել:

  • Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում պատժախուց տեղափոխված անձանց իրավունքները և դրանց սահմանափակման կառուցակարգերը համապատասխանեցվել են Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին: Մասնավորապես՝ ամրագրվել է, որ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ (օրինակ՝ տեսակցությունները, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը, հեռախոսակապից օգտվելը և այլն) ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմանափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում:

5) Մշակվել և Ազգային ժողովի կողմից 2019 թվականի հոկտեմբեի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առանց ավելորդ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել օտարերկրացի կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին ներգրավել տարբեր աշխատանքներում՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:

Ø Բանտային առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում ստեղծվել են անհրաժեշտ երաշխիքներ և կառուցակարգեր՝ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի արդյունավետ իրացման և երաշխավորման համար: Հատկանշական է, որ Քրեակատարողական ծառայությունից անկախ ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն իսկ սկսել է ծավալել իր գործունեությունը:

Ø Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Ռազմավարության նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական և պրոբացիայի համակարգի կայացումը, պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայից զերծ մշակույթի ձևավորումը, կրկնահանցագործության նվազեցումը, հասարակական անվտանգության ապահովումը:

Ø Քրեական ենթամշակույթի հաղթահարման և դրա նկատմամբ զրո հանդուրժողականություն ցուցաբերելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից մշակվել, Կառավարության հավանությանն է արժանացել և 2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով առաջարկվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն։

Ø Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի կանխատեսելիությունն ապահովելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը զեկույցի կազմումն իրականացնում է գնահատման չափորոշիչների հիման վրա (0-5 միավոր), որի պարագայում զեկույցը դրական է գնահատվում, երբ չափորոշիչների գումարման արդյունքը 28 և ավելի միավոր է կազմում (առավելագույն 43-ից): Ներկայում աշխատանքներ են տարվում Պրոբացիայի ծառայությանը համանման գործիքակազմ տրամադրելու ուղղությամբ:

Ø Արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 28-ի թիվ N 98-Ա հրամանի հիման վրա Պրոբացիայի ծառայությունում 2019 թվականի ապրիլի 1-ից կիրառվում է պրոբացիայի շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքը, որի նպատակը վերասոցիալականացման գործընթացն առավել թիրախավորված դարձնելն է:

 

Ներման ոլորտ

 

  • Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախագծով, ի թիվս այլնի՝

ա. ամրագրվել է տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության հստակ և արդյունավետ մեխանիզմ.

բ. կարգավորվել են ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները,

գ. ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի վերաբերյալ ընդունված հրամանագրերի քաղվածքների հրապարակման պահանջ:

  • Հաշվետու ժամանակահատվածում Արդարադատության նախարարություն է ներկայացվել 76 ներման խնդրագիր: 3 դատապարտյալի շնորհվել է ներում:

 

 

  1. 7.   Վերահսկողական ծառայության

 

          2019 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել և սահմանված կարգով ընթացք են տրվել ընդհանուր առմամբ 3861 դիմում-բողոքների, հարցումների և գրությունների: Իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի սպասարկումը, որի շրջանակներում սպասարկվել է շուրջ 10646 հեռախոսազանգ, ինչպես նաև սահմանված կարգով ընթացք է տրվել ՀՀ ԱՆ թեժ գծի էլեկտրոնային հասցեին ուղղված թվով 75 դիմում-բողոքներին:

Ներկայացված դիմում-բողոքներից 894-ն առնչվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, 574-ը՝ քրեակատարողական ոլորտին, թվով 602-ը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջին, 150-ը` նոտարիատի, 31-ը ՔԿԱԳ ոլորտին, 48 ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, իսկ մյուսները (1562) ՀՀ արդարադատության նախարարության իրավասությունից դուրս գտնվող ոլորտներին:

Վերադասության կարգով իրականացվել են վարչական վարույթներ, որոնցից.

  1. 1.            18-ը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերաբերող բողոքներով (4 գործով՝ բողոքը մերժվել է, 11 գործով՝ բողոքը բավարարվել է /ամբողջությամբ կամ մասնակի/, 1 գործով՝ վարույթը կասեցվել է, 1 գործով՝ կարճվել է, 1-ն ընթացիկ է):
  2. 2.            Դիմումներից և գրություններից 602-ը վերաբերել են դատավորի նկատմամբ

կարգապահական վարույթի հարուցմանը:

        Դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ հարուցվել են թվով 19 կարգապահական վարույթներ (որոնցից 8-ը հարուցվել են անձանց հաղորդումների հիման վրա): Հարուցված կարգապահական վարույթներից թվով 8-ի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, որոնցից 3 կարգապահական վարույթներով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է, 3 կարգապահական վարույթներով՝ միջնորդությունը մերժվել է (ընդ որում՝ 2 կարգապահական վարույթներով՝ միջնորդությունը մերժվել է ԲԴԽ կողմից քննության ժամկետը լրացած լինելու հիմքով), թվով 2 կարգապահական վարույթով միջնորդություններով ԲԴԽ կողմից որոշումներ չեն կայացվել համապատասխան քվորում չունենալու հիմքով, թվով 9 կարգապահական վարույթներ կարճվել են ՀՀ արդարադատության նախարարի կողմից: Թվով 2 կարգապահական վարույթներ դեռևս ավարտված չեն, կատարվում են ուսումնասիրություններ:

        Բացի այդ, 1 կարգապահական վարույթով, որով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացվել էր 2018թ.-ին, միջնորդությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից բավարարվել է 2019թ.-ին, իսկ 1 կարգապահական վարույթով, որը հարուցվել էր 2018թ.-ին, ՀՀ արդարադատության նախարարի կողմից կարճվել է 2019թ.-ին:

  1. 3.           Ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքներով նոտարների նկատմամբ հարուցվել են 11 կարգապահական վարույթներ, ինչի արդյունքում 3 նոտարի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում», 2 նոտարի նկատմամբ «նկատողություն», 2 նոտարի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժեր, 1 վարույթը կարճվել է, 2-ը գտնվում են ընթացիկ փուլում: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է նոտարի գործունեության մեկ ստուգում, ինչի արդյունքում նոտարի գործունեությունը կասեցվել է 4 ամսով: Կատարվել է նաև մեկ նոտարի գործունեության ծրագրային ուսումնասիրություն:
  2. 4.              Ներկայացված դիմում-բողոքներից և հարցումներից 574-ն առնչվել են քրեակատարողական ծառայության գործունեության ոլորտին, արդյունքում դրանց սահմանված կարգով տրվել են պատասխաններ ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության կողմից կամ վերահասցեագրվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն: Հասցեագրված դիմում-բողոքներով պայմանավորված կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ, դատապարտյալների անձնական ընդունելություններ, ստուգայցեր քրեակատարողական հիմնարկներ:

          Ոլորտին առնչվող 1 բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որը քննության արդյունքում կարճվել է.

           ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան», «Նուբարաշեն» հիմնարկներում նշանակվել են 4 ծառայողական քննություններ.

           ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են ստուգումներ.

           ՀՀ արդարադատության նախարարի հրամանի հիման վրա ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացրած ծառայողական քննության ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքներով մի շարք քրեակատարողական ծառայողներ ՀՀ արդարադատության նախարարի հրամանների համաձայն ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համաձայն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն:

  1. 5.   Ներկայացված հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը ոլորտին առնչվող դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում վերադասության կարգով Հարկադիր կատարումն ապահովող ծառայութան մասով հարուցվել և իրականացվել է թվով 2 վարչական վարույթ, որի արդյունքում վարչական բողոքը բավարարվել է, իսկ թվով 3 բողոքների հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամաններով նշանակվել են 3 ծառայողական քննություններ, ինչի արդյունքում երկու հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ:

Թվով 31 դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված նյութերի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշանակվել է 5 ծառայողական քննություն, հարուցվել՝ թվով 1 վարչական վարույթ:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համաձայն՝ իրականացվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի (ներառյալ՝ բաժանմունքների) գործունեության ստուգում:

  1. 6.       ՔԿԱԳ ոլորտին առնչվող բողոքների հիման վրա հարուցվել են 2 վարչական վարույթներ, որոնցից  1 վարչական վարույթը կասեցվել է, 1-ով՝ բողոքը բավարարվել է: 2 ՔԿԱԳ տարածքային բաժնում իրականացվել է ուսումնասիրություն, արդյունքում կազմվել են եզրակացություններ և համապատասխան միջնորդություններ են ներկայացվել Երևանի քաղաքապետին՝ խատումներ թույլ տված անձանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով:
  2. 7.            13 դատական գործերով ապահովվել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության անունից դատական ներկայացուցչություն, այդ թվում՝ 4 դատական գործով կազմվել են վերաքննիչ բողոքի պատասխաններ, 2 դատական գործով բերվել է վերաքննիչ բողոք, 2 դատական գործով ներկայավել են վճռաբեկ բողոք: Բոլոր դատական գործով կազմվել է հայցադիմումի առարկություն և ապահովվել է դատական նիստերին մասնակցություն, բացառությամբ գրավոր ընթացակարգով քննվող գործերի:
  3. 8.       Կատարվել են նախարարի կողմից տրված մի շարք այլ հանձնարարականներ:

 

 

 

  1. Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրամադրվել են 6840 պետական փորձագիտական եզրակացություններ, այդ թվում՝ ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ 901, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ 1905,  ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ 495,  ՀՀ փոխվարչապետների որոշումների նախագծերի վերաբերյալ 51 պետական փորձագիտական եզրակացություններ, պետական փորձաքննության  են ենթարկվել 350 հրամանների և որոշումների, տեղական ինքնակառավարման մարմինների 3005 ակտերի նախագծեր:

Կատարվել է նաև  բարեգործական ծրագրերի նախագծերի վերաբերյալ 133 եզրակացությունների տրամադրում:

  1. 9.   Քրեակատարողական ծառայություն 

 

Օրենսդրական նախաձեռնություններ 

 

1)            2019 թվականի հունիսի 3-ին և 29-ին ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնցով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ կապված մի շարք գործընթացներն էականորեն բարելավվել են, նախատեսվել են ավելի մարդասիրական իրավակարգավորումներ։ Մասնավորապես, ցմահ ազատազրկված անձանց բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հնարավորություն է նախատեսվել, բացի այդ, նվազեցվել են կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ ցմահ ազատազրկման դատապարտված անձին տեղափոխելու ժամկետը (25 տարին փոխարինվել է 18 տարով) և փակից կիսափակ տեղափոխելու ժամկետը (20 տարին փոխարինվել է 15 տարով)։ Կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ 2 ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել են կիսաբաց ուղղիչ հիմնարկ, իսկ 8 դատապարտյալ՝ փակ ուղղիչ հիմնարկից՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ։

Վերոհիշյալից բացի, օրենսդրական փոփոխություններով վերացվել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվածներից անջատ պահելու օրենսդրական պահանջը, ինչով և բարձրացվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների հաջորդ էական նորամուծությունն է դատապարտյալին մեկ հիմնարկից մեկ այլ նույն տեսակի հիմնարկ տեղափոխելու հիմք ամրագրելը՝ մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով։

 

2) Օրենսդրական բարեփոխումների շրջանակներում քրեակատարողական ծառայության կողմից մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման համար քրեակատարողական ծառայության կողմից կազմվող զեկույցների գնահատման նոր համակարգի վերաբերյալ նախագիծ, որի համաձայն առաջարկվել է ներդնել զեկույցների կազմման նոր բալային չափորոշիչներ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցի կազմման օբյեկտիվությունը, հիմնավորվածությունն ու միատեսակությունը ապահովելու համար անհրաժեշտ չափորոշիչների սահմանմամբ:

Առաջարկությունն ընդունվել է և ՀՀ արդարադատության նախարարի 04.06.2019թ-ի թիվ 198-Լ հրամանով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 12.07.2018թ-ի թիվ 336-Լ հրամանում, ներկայումս քրեակատարողական ծառայության կողմից զեկույցները կազմվում են նոր բալային գնահատման չափորոշիչների հիման վրա:   Հաշվետու ժամանակահատվածում 188 դատապարտյալ ազատ են արձակվել պատժի հետագա կրումից:

3) «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով օտարերկրացի կալանավորված անձանց և դատապարտյալներին, առանց լրացուցիչ ընթացակարգերի, տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն է տրվել: Ներկայում օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում, սակայն կան որոշակի բացառություններ, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է աշխատել նաև առանց աշխատանքի թույլտվության: Մինչ օրենքի նշված փոփոխությունն այդ բացառություններն օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց վրա չէին տարածվում, ներկայումս վերջիններիս զբաղվածությունն ապահովելու նպատակով հնարավորություն է ստեղծվել առանց լրացուցիչ ընթացակարգերի նրանց ներգրավել տարբեր աշխատանքներում: 

4) Քրեակատարողական ծառայության պետի 2019 թվականի օգոստոսի 12-ի N 4-Լ հրամանով սահմանվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում փաստաթղթերի և նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու գործընթացը, այդ թվում` համապատասխան հրամանների և արձանագրությունների տիպային ձևերը:

5) Քրեակատարողական ծառայության պետի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի  թիվ 5-Լ հրամանով  սահմանվել  է քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կողմից ուղարկվող դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունման և հասցեատերերին խորհրդապահական (կոնֆիդենցիալ) կարգով փոստային առաքման կարգը, բացի այդ տեղադրվել են հատուկ արկղեր՝ քառալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն) գրառմամբ, որոնց օգնությամբ անազատության մեջ պահվող անձանց դիմումներն ու առաջարկությունները ուղարկվում են հասցեատերերին:

Հրամանով հանձնարարվել է փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայրերում դիմումների արկղերը տեղադրել զբոսահրապարակում կամ դեպի զբոսահրապարակ տանող ճանապարհի առավել հարմարավետ հատվածում՝ եղանակային վատ պայմաններից պաշտպանված վայրում: Մյուս քրեակատարողական հիմնարկներում արկղերը տեղադրել ազատությունից զրկված անձանց պահման համար նախատեսված ընդհանուր կացարանների, մասնաշենքերի ներսում, ըստ հնարավորության՝ կացարանի մուտքի դռան մոտ:

Արկղերի բացման և դիմումների առաքման համար նշանակվել են պատասխանատու անձինք:  

6) Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկը չունի փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում անձանց պահելու համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան պայմաններ (խցային պայմաններ), մշակվել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով «Կոշ» քրեակատարողական հիմնարկում սահմանվել է  համապատասխան լրակազմ:

7) 2019 թվականի հոկտեմբերի 15-ից «Նուբարաշեն», իսկ հոկտեմբերի 16-ից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։

Ծրագրի առաջնային արդյունքներն առավել քան ոգևորիչ են։ Ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը։ Նախատեսվում է, որ 2020 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկներն անցում կկատարեն սննդի մատակարարման նոր մեխանիզմին: 

 

Քրեակատարողական հիմնարկներում անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինում

 Քրեակատարողական հիմնարկներում ստուգումների գործընթացում մարդկային միջամտությունը նվազագույնի հասցնելու, կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ու շահերի պաշտպանությունն ապահովելու, կոռուպցիոն ռիսկերն ու հնարավոր դրսևորումները նվազեցնելու (բացառելու) նպատակով իրականացվելու է անվտանգության և պահպանության ապահովման ոլորտների տեխնիկական միջոցների արդիականացում, որի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են. 

1) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի (այդ թվում նաև թմրամիջոցների) ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ կառավարության  2019 թվականի հոկտեմբերի 10 թիվ 1391-Ն որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ 12 քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրում մեկական նորագույն սերնդի անվտանգության ռենտգեն սարքավորումներ ձեռք բերելու համար: Արդեն իսկ ARMEPS էլեկտրոնային գնումների ծրագրով հայտարարվել է գնման ընթացակարգ:

 

2) Քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի մուտք կանխելու նպատակով, 2019թ. նոյեմբերի 5-ին կնքվել է ԳՀԱՊՁԲ-19/27 պայմանագիրը, համաձայն որի՝ մինչև տարվա ավարտը բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում կտեղադրվեն նորագույն սերնդի մետաղորսիչ սարքեր (ֆիզիկական անձանց մոտ թաքցրած մետաղական առարկաները հայտնաբերելու  համար):

 

3)Քրեակատարողական ծառայության համակարգում առաջիկայում ներդրվելու է էլեկտրոնային կառավարման համակարգ՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր», որն ամբողջությամբ ներառելու է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթների, անհրաժեշտ փաստաթղթերի, պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի կրման ռեժիմների փոփոխման, տեսակցությունների, ուսման, աշխատանքի, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ տեղեկություններ: Համակարգը թույլ է տալու մշակել ՔԿ հիմնարկներում պահվող անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, վերլուծել և պատշաճ վերահսկողություն սահմանել ՔԿ հիմնարկների ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ

          Համակարգի ձեռքբերման ֆինանսավորման հարցի լուծումը ևս արդեն ընթացքի մեջ է, մրցույթը հայտարարված է։

Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավում  

 

1) Առաջնորդվելով անազատության մեջ պահվող անձանց և նրանց տեսակցող հարազատների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հրամայականով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվում են տեսակցության ութ սենյակների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք գտնվում են ավարտական փուլում: Իրականացված բարեփոխումների արդյունքում հիմնարկի տեսակցության սենյակները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին: Հարկ է նշել նաև, որ սենյակները համալրվելու են կենցաղային տեխնիկայով, խոհանոցային կահույքով, ինչպես նաև՝ կահավորվելու է մանկական սենյակ։

2) «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են արտաքին կոյուղու, սանհանգույցների, լոգարանների հիմնանորոգման աշխատանքներ, ընդ որում, կառուցվելու են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ պայմաններով սանհանգույցներ և լոգարաններ։

3)    «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվում է ճաշարանը։

4) «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում արդեն ընթացքի մեջ են արտաքին կոյուղու ցանցի հիմնանորոգման աշխատանքները։

 

          Անհրաժեշտ է նաև փաստել, որ քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով Քրեակատարողական ծառայության վարչական շենքում իրականացվում են վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ, որոնք գտնվում են ավարտական փուլում:

Ծառայության աշխատակիցների ընդմիջման և սննդի ընդունման համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով բացվել է նաև ճաշարան:

           

Միջազգային համագործակցություն 

 

1)            2019 թվականի փետրվարի 20-ին Եվրոպական միության կողմից մեկնարկած նոր տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության ու համապատասխան գործողությունների մշակմանն աջակցելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում ներկայումս վերոնշյալ ծրագրի հետագա իրականացման համար նախնական ուսումնասիրություններ կատարող փորձագետների թիմին:  

Քննարկման ընթացքում ծառայության վարչակազմն անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների՝ 2012-17թթ. ռազմավարական ծրագրին, որի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները քրեակատարողական ծառայությունը կատարել է:

Քննարկման ավարտին եվրոպական գործընկերներին ներկայացվել է իրավիճակի բարելավման նոր ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է զարգացնել հիմնարկների ենթակառուցվածքները, կառուցել նոր քրեակատարողական հիմնարկներ, արտադրությունների միջոցով ապահովել դատապարտյալների զբաղվածությունը, արդիականացնել ինժեներա-տեխնիկական միջոցները, ծառայողների համար ներդնել կրթական նոր չափորոշիչներ, բարելավել նրանց սոցիալական պայմանները, գործարկել Հանրապետությունում գործող էլեկտրոնային բոլոր համակարգերի հետ կապ ստեղծող տեղեկատվական համակարգը, արդիականացնել կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը և այլն: Ներկայացվել է  նաև այս ծրագրի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները:

2)            2019 թվականի մարտի 25-ին «Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, ծառայության պետի, պետի տեղակալների և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի փորձագետների, «Քաղաքացիական հասարակական ինստիտուտ» ՀԿ տնօրենի հետ:

Քննարկման հիմնական թեման պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետությունն էր, այդ հարթակում առկա խնդիրները և դրանց լուծումները գտնելու ուղղությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ծառայության կողմից նախաձեռնված և մշակված նոր՝ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտում բալային համակարգ գործարկելու ծրագիրը, որը կբացառի քրեակատարողական ծառայողի սուբյեկտիվ մոտեցման դրսևորումը դատապարտյալի նկատմամբ և կոռուպցիոն որևէ երևույթի առաջացումը: Բալային համակարգի ներդնումը թույլ կտա նաև դատապարտյալին վերանայել իր վարքագիծը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պայմանական վաղաժամկետ ազատման համար դատապարտյալի զբաղվածությունը պարտադիր պայման դարձնելու հարցը, որի վերաբերյալ նույնպես մշակվել է ծրագիր:

Միջազգային փորձագետներն էլ իրենց հերթին ներկայացրել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի եվրոպական փորձը, մասնավորապես Նիդերլանդներում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու ընթացակարգի առանձնահատկությունները:

 

3)           Միջազգային համագործակցության շրջանակներում 2019թ-ի հուլիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունեցել «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» հերթական՝ IV-րդ նիստը, խորհրդի անդամ հանդիսացող 7 երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության քրեակատարողական համակարգերի ղեկավար կազմի, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների գործադիր կոմիտեի քարտուղարության ներկայացուցչի մասնակցությամբ:

          Նիստի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի կողմից համապատասխան զեկույցով ներկայացվել են  ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացված իրավակազմակերպական բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը:

                   Գործընկեր երկրների կողմից մեծ է եղել հատկապես հետաքրքրությունը ՀՀ քրեակատարողական համակարգում ներդրված պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի նոր իրավակարգավորումների նկատմամբ, ըստ որոնց՝ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից դրսևորած վարքագիծն այսուհետ գնահատվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված բալային գնահատման չափորոշիչներին համապատասխան՝ բացառելով ոլորտում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները:

                   Նիստի ընթացքում ստորագրվել են շուրջ մեկ տասնյակ որոշումներ, այդ թվում՝ Խորհրդի նախագահ և համանախագահներ ընտրելու, Խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների կատարած աշխատանքները գնահատելու, ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական համակարգերում պատիժ կրող անձանց միջև առցանց շախմատի առաջնություն կազմակերպելու վերաբերյալ:

 

4)   2019թ-ի օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած արագ շախմատի օնլայն միջազգային առաջնության առաջին փուլը, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ի նախաձեռնությամբ շախմատային 7 հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի և Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: Հայաստանի թիմը, որը կազմված էր «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից, առաջին փուլում իր ուժերը չափեց Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ: Անզիջում մրցամարտում Հայաստանի թիմը հաղթեց Բրազիլիայի և Անգլիայի թիմերին, սակայն պարտվեց Ռուսաստանի Դաշնության թիմին, իսկ մրցաշարի եզրափակիչ փուլում հայ դատապարտյալների թիմը պարտվեց Իտալիայի հավաքականին, սակայն ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի հավաքականի հետ և հաղթելով Բելառուսի հավաքականին՝ առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը:

 

 

5)   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը 2019 թվականի օգոստոսի 9-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթների համակարգող Յնսկե Վանդորմաելին և ազատազրկման վայրերի պատվիրակ Նատալյա Կարմովային: Հանդիպման ընթացքում, որը կրում էր ճանաչողական բնույթ, քննարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում նախկինում իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա համագործակցության ուղիներն ու նախատեսվող հեռանկարային ծրագրերը:

Մասնավորապես երկու կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականի նոյեմբերի 1-ից գործարկված տեսազանգի համակարգի արդյունավետությունից, որն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

Միջազգային պատվիրակության կողմից առաջարկվել է նաև կազմակերպել օտար լեզուների դասընթացներ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև որոշ դատապարտյալների վերապատրաստել որպես մարզիչներ՝ հիմնարկների մարզադահլիճներում ազատազրկված անձանց մարզումներն առավել արդյունավետ և պրոֆեսիոնալ դարձնելու համար:

6) 2019 թվականի սեպտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում «Աբովյան», «Սևան», «Արթիկ» և «Արմավիր» ՔԿՀ-ներում «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից անցկացվել են դասընթացներ: Դասընթացների ավարտին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը սույն թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող և պատասխանատու Նելլի Թումասյանին, «Կարլսրուե» քրեակատարողական հիմնարկի ղեկավար, առաջատար պետծառայող Թոմաս Մյուլլերին և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական կրթական կենտրոնի ներկայացուցիչ Հայնց Բրյուխեին:

Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում հիմնադրամի ներգրավվածությանը, դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված բարեփոխումներին և նախատեսվող հեռանկարային ծրագրերին:

Աշխատանքային հանդիպումն ավարտվել է մասնագիտական փորձի փոխանակման ծրագրերը շարունակական դարձնելու երկկողմ պայմանավորվածությամբ:

7)   Քրեակատարողական ծառայության և միջազգային կառույցների միջև փոխգործակցության ընդլայնման շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պատվիրակությունը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և Օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպված «Դատապարտյալների վերասոցիալականացում` ուղղված ազատվելուց հետո կրկնահանցագործությունների նվազեցմանը» թեմայով բազմակողմ հանդիպմանը։

Միջոցառման նպատակը ԵԽ անդամ պետությունների քրեակատարողական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և այլ ներկայացուցիչների ջանքերի համախմբումն ու լավագույն փորձի փոխանակումն էր՝ միտված դատապարտյալների վերասոցիալականացման ուղղությամբ գործուն մեթոդների և նոր մոտեցումների կիրառմանը։

 Մասնակից մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների հաստատման և դրանց հետագա զարգացմանն ուղղված հարցեր:

8)   Քրեակատարողական ծառայության պետը մասնակցել է 2019 թվականի նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում անցկացված Հանցագործություն, պատիժ, ուղղում խորագրով IV Միջազգային պենիտենցիար համաժողովին:

IV Միջազգային պենիտենցիար համաժողովին մասնակցել են շուրջ 15 երկրների քրեակատարողական ծառայությունների պատվիրակություններ, իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

IV Միջազգային պենիտենցիար համաժողովի ընթացքում իրականացվել են գիտագործնական քննարկումներ և բազմաբնույթ հանդիպումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներում և անազատության մեջ պահվող անձանց ուղեկցումների ժամանակ անվտանգության ապահովման միջոցառումների և նորագույն սարքավորումների կիրառման միջազգային փորձի ուսումնասիրությանը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև միջազգային փորձի հիման վրա դատապարտյալների հետ աշխատանքի հեռանկարային նոր մեթոդների մշակման ու կենսագործման հնարավորությունները։

Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը գործնական հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի և Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Կրիմովի հետ:

Ալեքսանդր Կալաշնիկովի հետ ունեցած հանդիպման ժամանակ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության արդյունավետության բարձրացման և կադրերի վերապատրաստման հարցում ռուս գործընկերների կուտակած առաջավոր փորձը Հայաստանում կիրառելու վերաբերյալ: Քննարկվել են նաև անվտանգության և պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին և դրանց վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությանն առնչվող հարցեր։

Ալեքսանդր Կրիմովի հետ քննարկվել են երկու պետությունների քրեակատարողական ոլորտների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

10.                Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ միասին մշակել և շրջանառության մեջ էր դրել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ընդունվել է ՀՀ ազգայի ժողովի կողմից և ներկայումս գործածության մեջ է:

Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավակիրառ պրակտիկայում հանդիպող մի շարք հարցերի տրվել են իրավական կարգավորումներ՝

  • առավել հստակեցվել են կատարողական վարույթի կողմերի ծանուցման կառուցակարգերը:
  • Պարտապանների կողմից հայտարարագրի ներկայացման նոր կարգ է սահմանվել:
  • Առավել հստակեցվել  է պարտապանի գույքի կամ դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու չափը, հերթականությունը և կարգը:

Հիշյալ  օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ հոդված 28.1,  իրականացվել են ծրագրային որոշակի աշխատանքներ, կատարողական վարույթներով, թե որպես պարտապան, և թե որպես պահանջատեր կողմ առավել շատ հանդիպող կազմակերպությունների ծանուցումներն էլեկտրոնային փոստի միջոցով իրականացնելու ուղղությամբ: Ինչի արդյունքում ներկայումս ավելի քան 30  կազմակերպություններ՝ այդ թվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, իրավաբանական անձիք,  կատարողական վարույթով իրենց հասանելիք ծանուցումներն ստանում են իրենց իսկ կողմից տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեններին: Այս կարգավորումը հնարավորություն է տալիս պարտապան-ֆիզիկական անձնաց ևս ծանուցումն ապահովել էլեկտրոնային փոստի միջոցով, վերջիններիս կողմից նման ցանկություն հայտնելու պարագայում:

Ծանուցման այս կառուցակարգի կիրարկումն  Ծառայության համար ապահովում է ռեսուրսների խնայողություն, իսկ կատարողական վարույթի կողմերի համար ապահովում է առավել արագ և հարմարավետ ծանուցում, զերծ պահելով հետագա վարչական կամ դատական քաշքշուկներից:

  • Պարտապանի գույքի և դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման առավել արդյունավետ համակարգ ունենալու նպատակով, հաշվետու ժամանակահատվածում Սոցիալական ապահովության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ նոր տեղեկատվական համակարգ ներդնելու ուղղությամբ իրականացվել են համատեղ աշխատանքներ:
  • Պետական եկամուտների կոմիտեի մասով ծրագրային աշխատանքները ավարտվել են և նոր կարգավորումները ներդրվել են Ծառայությունում և կոմիտեում:
  • Սոցիալական ապահովության ծառայության հետ աշխատանքները շարունակվում են և ըստ նախատեսված ժամանակահատվածի այն նույնպես կներդրվի երկու Ծառայություններում:  Ինչի արդյունքում հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո մինչև «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշում կայացնելը  և  ՀՀ առևտրային  բանկեր ուղարկելը հնարավորություն կունենա պարզել պարտապանի աշխատելու կամ կենսաթոշակ ստանալու փաստը: Սույն կարգավորումը հնարավորություն կտա ի սկզբանե բացառել պարտապանի աշխատավարձի կամ կենսաթոշակի վրա օրենքով չնախատեսված դեպքերում և բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների արգելանքի կիրառումը, և նվազագույնի կհասցվի պարտապաններից դրամական միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկանքներ ներկայացնելու անհրաժեշտությունը:
  • Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և  ներդրվել է  ծրագրային նոր ապահովում արգելադրված գումարների բռնագանձումն ինքնաշատ եղանակով իրականացնելու համար: Սույն ծրագրային ապահովման արդյունքում հնարավորություն է ստեղծվել նախկին տարիներին արգելադրված և բռնագանձման ենթակա  գումարների բռնագանձումն ինքնաշխատ եղանակով իրականացնելու համար, ինչը անցած տարիների ընթացքում հնարավոր չի եղել իրականացնել աշխատանքային ծանրաբեռնվածության և արգելադրման պահին բավարար միջոցներ չլինելու պատճառով: Նշված համակարգը գործարկելու արդյունքում մոտ երկու ամսվա ընթացքում հնարավոր է եղել իրականացնել բռնագանձում ավելի քան 23000 կատարողական վարույթներով: Հիշյալ ծրագրային ապահովման ներդրումը կբացառի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, արգելադրված գումարների ուշ բռնագանձումը և այս մասով կատարողական գործողությունների անհարկի ձգձգման հնարավորությունը, պարտապաններին կազատի անհարկի քաշքշուկներից և ավելացող տոկոսագումարների վճարումից:
  • Անցած ամիսների ընթացքում արդիականացվել է Ծառայության պաշտոնական կայքը՝ www.harkadir.am, ստեղծվել է հայտարարությունների բլոկ: Կատարողական վարույթների տեղեկատու բաժնում իրավաբանական անձանց համար ևս ստեղծվել է կատարողական վարույթների որոնման հնարավորություն՝ հարկ վճարողների հաշվառման համարով, որը հնարավորություն է տալիս արագ առցանց եղանակով տեղեկատվություն ստանալ հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական նոր կայք ստեղծելու համար հայտարարվել է մրցույթ և ներկայումս մրցույթում հաղթող ընկերության հետ տարվում են ընթացիկ աշխատանքներ առաջադրված տեխնիկական բնութագրին համապատասխան առավել հարմարավետ և մատչելի կայք ունենալու ուղղությամբ:
  • «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության հետ կնքվել է նոր համաձայնագիր, առ այն, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների կողմից քարտով վճարման դեպքում Բանկը իր ծառայությունների դիմաց միջնորդավճար չի գանձի:
  • Իրականացվել է Ծառայության և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության էլեկտրոնային համակարգերի միջև հաղորդագրությունների փոխանակման պրոտոկոլի փոփոխություն, որի շնորհիվ հարկադիր կատարման ներկայացվող գրություններում, որպես պարտադիր դաշտ է սահմանվել պարտապանին վարչական ակտի մասին ծանուցումը վկայող փաստաթղթի հասանելիության ապահովումը՝ առցանց հղման տարբերակով: Ինչի արդյունքում նվազագույնի է հասցվել օրենքի խախտմամբ հարկադիր կատարման ներկայացված վարչական ակտերի թիվը, ինչն էլ իր հերթին պարտապաններին ազատում է վարչական կամ դատական լրացուցիչ քաշքշուկներից և ֆինանսական միջոցների վատնումից:
  • Ներկայումս  նախապատրաստական աշխատանքներ են տարվում հիշյալ կարգավորումը Ծառայության և Երևանի քաղաքապետարանի միջև էլեկտրոնային փասատաթղթաշրջանառությունը՝ այդ թվում նաև հարկադիր կատարման ներկայացվող գրությունները սահմանված ձևին և կարգին համապատասխանեցնելու ուղղությամբ:
  • Ծառայությունում մշակվել և գործածության մեջ է դրվել նոր կարգավորում, որի արդյունքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին իր հաղթած լոտերի, գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացրած բաժնի, հարկադիր կատարողի, վճարման ենթակա գումարի, վճարման վերջնաժամկետի վերաբերյալ տեղեկատվության և հետագա ընթացքի վերաբերյալ ծանուցման տրամադրումը իրականացվում է վերջինս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով (առկայության դեպքում) ոչ ուշ, քան աճուրդի ավարտի հաջորդ օրը: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների գրանցումը իրականացվում է «Մասնակցության հայտ» -ի նոր ձևանմուշով: Նշված կարգավորմամբ առավել հեշտացվել և կանոնակարգվել է աճուրդային գործընթացին մասնակցել ցանակացողների գրանցումը, իսկ հաղթելու դեպքում տեղեկատվության արագ ստացումը:
  • Հարկադիր էլեկտրոնային աճուրդի առավել արդիական էլեկտրոնային կայք ստեղծելու համար հայտարարվել է մրցույթ և ներկայումս մրցույթում հաղթող ընկերության հետ տարվում են ընթացիկ աշխատանքներ կայքը սահմանված ժամկետում շահագործման հանձնելու համար:
  • Ծառայությունում ոչ աշխատանքային օրերին սահմանվել է հերթապահություն, որի նպատակը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնում ոչ աշխատանքային օրերին իրականացվող  մեծածավալ աշխատանքներին աջակցելն է: Պարտապանների գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու համար ստեղծվել է հնարավորություն,  բոլոր այն դեպքերում երբ պարտապանները իրենց պարտավորությունները կատարում են վճարահաշվարկային տերմինալների միջոցով ոչ աշխատանքային օրերին կամ  նշված օրերին ներկայացնում են պարտավորությունների կատարումն հիմնավորող փաստաթուղթ:
  • Ծառայությունում ներդրվել է «զանգերի կենտրոն» հասկացությունը, որտեղ մուտքագրվում են Ծառայությանը հասցեագրված գրեթե բոլոր զանգերը: Մուտքագրված զանգերը  խմբավորվում են ըստ իրենց բովանդակության և բնույթների, ինչի արդյունքում  հնարավորություն է ստեղծվել  զանգերին առավել արագ  արձագանքելուն և բարձրացված հարցերին լուծում տալու համար:
  • Ծրագրային ապահովման միջոցով հնարավորություն է ստեղծվել պարտապանի ամուսնության վերաբերյալ տեղեկատվությունը առցանց տարբերակով ստանալու համար: Ինչը նպաստում է կատարողական գործողությունների կատարման ժամկետների պահպանմանը և նվազագույնի է հասցնում արգելանքների կիրառումը այն գույքերի նկատմամբ, որոնք ձեռք չեն բերվել պարտապանների համատեղ ամուսնական կյանքում  և չեն կարող հանդիսանալ վերջիններիս համատեղ սեփականությունը:
  • Ներկայում աշխատանքներ են տարվում Ծառայության և այլ պետական կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակումը՝ էլեկտրոնային եղանակով, Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (Էկենգ) միջոցով ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ:
  • Ծառայությունում ներդրվել է «mullberry-2» համակարգը, ինչի արդյունքում տեղեկատվության փոխանակումը առավել արագացել է և նվազել է  թղթային կրիչի օգտագործումը:
  • Ծառայության և Կենտրոնական բանկի միջև կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, ինչի արդյունքում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում բացառվել է պարտապանների կենսաթոշակից և աշխատավարձից կրկնակի բռնագանձումը:
  • Ներկայում  աշխատանքներ են տարվում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում «ARCA» համակարգի միջոցով վճարումներ ընդունելու ուղղությամբ, որը նախատեսված է շահագործման հանձնել մինչև տարեվերջ:

 

11. Պրոբացիայի ծառայություն

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը բաղկացած է 11 տարածքային մարմիններից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության մարզերում /թվով 10/ և Երևան քաղաքում: Ծառայությունում 2019 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ հաշվառվել է 3441 շահառու, որոնց նկատմամբ նշանակվել է  1525 պատիժ, 1916-ը վերահսկողություն:

 2018թվականի «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՕ-414-Ն օրենքը կիրառվել է՝ 2833 հաշվառված շահառուների նկատմամբ, որից՝

  1. տուգանք պատժատեսակով՝ 1130 շահառու 
  2. հանրային աշխատանքներ պատժատեսակով՝ 227 շահառու 
  3. որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում /հիմնական պատիժ/  3 շահառու 
  4. ՀՀ Քր. օր.-ի 70 հոդված՝ /պատիժը պայմանականորեն չկիրառված/ 1016 շահառու
  5. ՀՀ Քր. օր.-ի 76 հոդված՝ /պատժից պայմանական վաղաժամկետ ազատված/՝ 450 շահառու, 
  6. ՀՀ Քր. օր.-ի 78 հոդված՝ /Հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատժի կրումը հետաձգված /  և ՀՀ քր. դատ. օր-ի 432 հոդված՝ /պատժի  կատարումը հետագված/ 7 շահառու:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ստացվել է 1031 զեկույց տրամադրելու վերաբերյալ  ծանուցում, որոնց հիմման վրա կազմվել և ներկայացվել է 934 զեկույց, իսկ 97 գտնվում է կազմման փուլում:

  • Տուգանք.   865    շահառուի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակի ընդհանուր գումարը կազմում է  355.481.150  ՀՀ դրամ, որից   162  տուգանքը փաստացի կատարվել է՝  գանձվել է 61.238.800   ՀՀ դրամ գումար,  բացի այդ ընթացիկ տուգանքներից մասնակի գանձվել է   12.224.000   ՀՀ դրամ:

      Հաշվետու ժամանակաշրջանում Պրոբացիայի ծառայության կողմից ընդհանուր  գանձվել է 73.462.800 ՀՀ դրամ: 

        13.12.2019թ. դրությամբ՝

 1. 253 տուգանք ընթացիկ է՝ գտնվում է միջնորդություն ներկայացնելու և դատաքննության փուլերում, /գումարը կազմում է  101.094.050   ՀՀ դրամ/,

2. 116 տուգանք տարաժամկետված է, /գումարի չվճարված մասը կազմում է  34.034.200 ՀՀ դրամ/, 

3. 16  տուգանքի կատարումը հետաձգվել է, / չվճարված գումարը կազմում է  7.975.000  ՀՀ դրամ/ ,

4. 3    տուգանքի կատարումը կասեցվել է, / գումարը կազմում է   1.700.000  ՀՀ դրամ (բողոքարկված է)/,

 5. 35 տուգանքի կատարումը դադարեցվել է շահառուի կողմից նոր հանցանք կատարելու փաստով   /գումարը՝   18.817.000  ՀՀ դրամ/, 

 6. 256     տուգանք կարճվել է (մահ, վաղեմություն,համաներում), /չվճարված գումարը կազմում է  106.958.100 ՀՀ դրամ/

  7. Փաստացի ընթացքի մեջ է 423 տուգանք, /գումարի չվճարված մասը կազմում է  163.620.250  ՀՀ դրամ/:

  • Հանրային աշխատանքներ. Հաշվետու ժամանակաշրջանում հանրային աշխատանքների ձևով պատիժ է նշանակվել 214 շահառուի նկատմամբ:

      13.12.2019թ. դրությամբ 125-ը գտնվում է կատարման փուլում,  89 շահառուի նկատմամբ պատիժը փաստացի կատարվել է:

  • Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ է նշանակվել 446 շահառուի նկատմամբ, որոնցից  285-ը կատարման փուլում է,  իսկ 161 շահառուի նկատմամբ պատիժը փաստացի կատարվել է:
  • Վերահսկողություններ.  1653 շահառուի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան,     516-ը գտնվում են վերահսկողության մեջ, իսկ  1137 շահառուի  նկատմամբ վերահսկողությունը դադարեցվել է: 
  • Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց է սահմանվել 5 անչափահասի նկատմամբ:
  • Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված թվով 245 շահառուներից 142-ի նկատմամբ վերահսկողությունն ընթացքի մեջ է,    իսկ 103  ի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվել է:
  • Պատժի կրումը հետաձգված թվով   13 շահառուներից 4–ի նկատմամբ  պատժի կատարումը ընթացքի  մեջ է,  իսկ 9-ը  շահառուի նկատմամբ վերահսկողությունը կարճվել է:

Պրոբացիայի ծառայությունը 08.01.2019-13.12.2019թթ. ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ գործունեությունը՝

  1. 1.      Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման նպատակով 595 շահառուների համար իրականացվել են 55 միջոցառումներ, մասնավորապես՝

 

  • Մշակութային միջոցառումներին մասնակցել է  310 շահառու (Սյունիք-99, Լոռի-66, Երևան-6, Շիրակ-40, Վայոց Ձոր-18, Գեղարքունիք-24, Արմավիր-15, Արարատ-42);
  • Մարզական միջոցառումներին մասնակցել է 71 շահառու (Երևան-60, Լոռի-1, Վայոց ձոր-10);
  • Ø Եկեղեցի այցելություն՝ 43 շահառու (Գեղարքունիք-17, Արարատ-11, Արագածոտն-12, Վայոց ձոր-3);
  • Պրոբացիայի ծառայության կողմից իրականացված այլ միջոցառումներին մասնակցել են թվով 171 շահառու (Երևան-75, Լոռի-12, Վայոց ձոր-3, Արարատ-21, Գեղարքունիք-15, Սյունիք-45);
  1. 2.      Համագործակցության հուշագրերի ստորագրում

      Պրոբացիայի ծառայությունը նշված ժամանակահատվածում ստորագրել է թվով 7 հուշագիր, մասնավորապես՝ Շիրակի մարզպետարանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Վայոց ձորի մարզպետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի, Գեղարքունիքում «Կամավորներ հանուն բնության» հասարակական կազմակերպության, Եղեգնաձորի մարզադպրոցի, «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն-հիմնադրամ» հասարակական կազմակերպության, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» հասարակական կազմակերպության միջև։  

  1. 3.     Միջազգային փորձի փոխանակում

1)  25.03.2019թ. և 26.03.2019թ. գործնական հանդիպումներ Նիդերլանդական Հելսինկյան կոմիտեի փորձագետների հետ:

2)  27.03.2019թ. գործնական հանդիպում «Աջակցություն պրոբացիային ցանցի» ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:  

3)  22.05.2019-23.05.2019թ. աշխատաժողով «Պրոբացիայի ծառայության էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները` գերմանական փորձի հիման վրա» թեմայի վերաբերյալ ՝ կազմակերպված միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ։

4)  27.05.2019թ. հանդիպում միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավարևելյան Եվրոպայի Հարավային Կովկասի բաժնի ղեկավարի հետ:  

5)  25.06.2019թ. հանդիպում Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի փորձագետների հետ:  

6) 15.07.2019-17.07.2019թ. Պրոբացիայի ծառայության 32 աշխատակիցների համար 3-օրյա խորացված դասընթաց «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակներում:

7)    04.10.2019թ.-12.10.2019թ. դասընթաց ք. Հաագա, Նիդերլանդների Թագավորությունում «Ազատությունից զրկում և այլընտրանքային պատժամիջոցներ» թեմայով:

8)   14.09.2019թ.-19.09.2019թ. փորձի փոխանակման նպատակով Գերմանիայի Դաշնությունում գործնական հանդիպում «Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ»-ի (IRZ) հետ: 

  1. 4.     Պրոբացիայի ծառայողների աշխատանքային հանդիպումներ

1)       13.02.2019թ., 15.02.2019թ., 21.02.2019թ., 27.02.2019թ., 28.03.2019թ., 26.04.2019թ., 03.05.2019թ., 15.05.2019թ., 30.05.2019թ., 08.06.2019թ., 27.06.2019թ., 25.09.2019թ., 31.10.2019 թ., 13.12.2019թ.   Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մի շարք հանդիպումներ են ունեցել  սոցիալական աջակցության տարածքային բաժինների, ՀԿ-ների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, զբաղվածության տարածքային կենտրոննների, մշակութային կենտրոնների և այլ կառույցների  հետ պրոբացիայի ծառայության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

  1. 5.   Տեխնիկական վերազինմանն ուղղված աշխատանքներ.

1)     08.01.2019-13.12.2019 թ. ժամանակահատվածում ծառայությունը վերազինվել է համակարգիչներով և տպիչներով:

2)    Ավարտվել է Պրոբացիայի ծառայության պաշտոնական կայքէջի՝ probation.am-ի, պատրաստման վերջնական աշխատանքները և այն պարբերաբար թարմացվում է:

 

 

12.  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 

 

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.

  1. Գրանցվել և հաշվառվել է. 

 

 

 

 

 

Կազմակերպաիրավական տեսակ

01.01.2019-13.12.2019

01.01.2018-13.12.2018

1

Անհատ ձեռնարկատեր

21641

19750

2

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

6634

5880

3

Փակ բաժնետիրական ընկերություն

116

94

4

Բաց բաժնետիրական ընկերություն

2

1

5

Առանձնացված ստորաբաժանում

68

72

6

Արտադրական կոոպերատիվ

7

5

7

Սպառողական կոոպերատիվ

13

10

8

Համատիրություն

23

8

9

Գյուղատնտեսական կոոպերատիվ

5

6

10

Հիմնադրամ

92

100

11

Հասարակական կազմակերպություն

521

441

12

Կուսակցություն

3

8

13

Հիմնարկ

8

9

14

Պետական մարմին

13

36

15

Արհեստակցական կազմակերպություն

18

10

16

Պետական ոչ առեւտրային կազմակերպություն

1

6

17

Համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն

32

34

18

Կրոնական կազմակերպություն

1

2

           

 

  1. Իրականացվել են անհատ ձեռնարկատերերի 5554 հաշվառումից հանում, և իրավաբանական անձանց լուծարման 587 գրանցում և հաշվառում,
  2. Իրականացվել են անհատ ձեռնարկատերերի մոտ 4437 փոփոխության և իրավաբանական անձանց մոտ 10247 փոփոխության գրանցում և հաշվառում,
  3. Միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 19 իրավաբանական անձանց փոփոխությունների և վերակազմակերպման արդյունքում թվով 19 իրավաբանական անձանց գործունեության դադարման պետական գրանցումներ:
  4. Առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 23 իրավաբանական անձանց փոփոխությունների և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 33 իրավաբանական անձանց պետական գրանցումներ:
  5. Միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 2 իրավաբանական անձանց գործունեության դադարման և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 1 իրավաբանական անձի պետական գրանցումներ:
  6. Հիմնադրամների փոփոխությամբ պայմանավորված թվով 185 պետական գրանցումներ:
  7. Հիմնադրամների լուծարմամբ պայմանավորված թվով 6 պետական գրանցումներ:
  8. Առանձնացված ստորաբաժանումների միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված թվով 2 առանձնացված ստորաբաժանումների գործունեության դադարման և վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված թվով 1 առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառումներ:
  9. Նոր ստեղծված թվով 1 հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման պետական հաշվառում:
  10. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման փոփոխությամբ պայմանավորված թվով 3 պետական հաշվառումներ:
  11. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրում` 8470:
  12. Հաշվառվել է 4 զանգվածային լրատվության միջոց:

 

  1. Հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը իրականացրել է www.azdarar.am կայք էջի վարումը և հրապարակել է  155469 հայտարարություն:
  2. Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է  ապահովված 3140 իրավունք և տրամադրվել է 316 քաղվածք:
  3. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառումներ են կատարվել սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող անձանց կողմից կիրառված և գործակալությանը տրամադրված թվով 1381  ակտերի համաձայն:

13. Մշակվել են «Իրավաբանական անձանց պետական գրանցման,  Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մշակում:

 

 

 

  1. 13.                «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

          Հաշվետու ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում (այսուհետ` Կենտրոն), պայմանագրային հիմունքներով, փորձաքննությունների կատարման ծառայություններ է մատուցվել ինչպես պետական պատվերի (քրեական վարույթներով), այնպես էլ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում:

2019 թվականի ընթացքում պետության կարիքների համար փորձաքննությունների ծառայությունները մատուցվել են համապատասխանաբար  «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի, N 2 աղյուսակի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 1093 Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) 11003 Փորձաքննությունների ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական հատկացումների հաշվին, «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ծրագիրն իրականացնող մարմինների և Կենտրոնի միջև կնքված փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակներում:

          ՀՀ արդարադատության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, 2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 13-ը ներառյալ Կենտրոնի կողմից կատարվել է թվով 6505 փորձաքննություն: Ըստ փորձաքննության տեսակների մատուցված ծառայությունների ցուցանիշները բերված են  ստորև աղյուսակում:

Փորձաքննության տեսակը

Քանակ

Ձեռագրաբանական

580

Փաստաթղթաբանական

688

Հետքաբանական

452

Ֆոտոտեխնիկական

 -

Դիմանկարային

45

Համակարգչային-տեխնիկական

133

Տեսաձայնագրման

217

Ձգաբանական

375

Պայթյունատեխնիկական

102

Նյութագիտական

872

Հրդեհատեխնիկական

136

Կենսաբանական

1345

Սննդային

 -

Շինարարատեխնիկական

270

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների

258

Տրանսպորտային հետքաբանական

242

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտություն

56

Տնտեսագիտական

210

Ապրանքագիտական

524

Ընդամենը

6505

 

          Կենտրոնի կողմից ձեռնարկատիրական հիմունքներով (քաղաքացիական և վարչական գործերի վարույթներով՝ դատարանի որոշում, մինչ դատական վարույթներով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշում, իրավաբանական անձանց առաջադրանք, ֆիզիկական անձանց դիմում) իրականացվող գործունեության շրջանակներում 2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 13-ը ներառյալ կատարվել է թվով 5334 փորձաքննություն: Ըստ փորձաքննության տեսակների մատուցված ծառայությունների ցուցանիշները բերված են ստորև աղյուսակում:

Փորձաքննության տեսակը

Քանակ

Ձեռագրաբանական

66

Փաստաթղթաբանական

42

Հետքաբանական

109

Ֆոտոտեխնիկական

 -

Դիմանկարային

2

Համակարգչային-տեխնիկական

3

Տեսաձայնագրառման

4

Ձգաբանական

0

Պայթյունատեխնիկական

0

Նյութագիտական

275

Հրդեհատեխնիկական

2

Կենսաբանական

263

Սննդային

 -

Շինարարատեխնիկական

356

Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների

1165

Տրանսպորտային հետքաբանական

39

Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտություն

98

Տնտեսագիտական

15

Ապրանքագիտական

518

Տրանսպորտային միջոցների չեզոքացուցիչի առկայության և աշխատունակության ստուգում

2377

Ընդամենը

5334

 

  1. 14.                Իրավական կրթության եվ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ

 

Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2019 թվականի հունվար ամսից առ դեկտեմբերի 13-ը իրականացրել է ներքոհիշյալ աշխատանքները.      

  • ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
  1. 1.                   Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հունվարի 21-ի N 15-Ա հրամանով հաստատված՝ 2019 թվականի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 1877 ծառայողի հատուկ ուսուցում: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 09-ի N 573-Ա հրամանի դեկտեմբերի 16-21-ը նախատեսվում է իրականացնել ևս 18 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում:
  2. 2.            Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի օգոստոսի 29-ի N 392-Ա հրամանով հաստատված՝  ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն աապահովող ծառայության ծառայողների 2019 թվականի հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է 30 հարկադիր կատարումն ապահովող ծառայողի հատուկ ուսուցում:
  3. 3.           Կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացրել է այլ ծառայությունների 281 ծառայողի հատուկ ուսուցման դասընթացներ:

 

  • ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
  1. 1.         2019 թվականի փետրվարի 06-ի N 35-Ա հրամանով հաստատված՝ 2019 թվականի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում ծրագրով իրականացրել է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 540 ծառայողի վերապատրաստում:
  2. 2.            Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 17-ի N 487-Ա հրամանով հաստատված՝  ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար խմբի ծառայողների 2019 թվականի վերապատրաստում ծրագրով իրականացրել է 60 դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողի վերապատրաստում:
  3. 3.        Կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի փետրվարի 06-ի N 34–Ա հրամանով հաստատված Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների 2019 թվականի վերապատրաստում ծրագրով իրականացրել է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման  49 պատասխանատուի վերապատրաստում:

 

  • ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  1. 1.            Կենտրոն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի փետրվարի 05-ի N 12-Ա հրամանով հաստատված «Իրավախախտում կատարած անձանց 2019 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթության դասախոսությունների և գործնական պարապմունքներ» ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացվում են դասընթացներ, որին մասնակցել են 6 կալանավորված և/կամ դատապարտված անչափահաս, որից 5 ստացել են Ծրագրի մասնակցության հավաստագրեր, և 23 կին դատապարտյալ, որից 9-ը նույնպես ստացել են Ծրագրի մասնակցության հավաստագրեր: «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված դասընթացներին մասնակցում են 112 դատապարտյալ, որոնցից 43 արդեն ստացել են Ծրագրի մասնակցության հավաստագրեր: Պրոբացիայի պետական ծառայությունում դասընթացներին մասնակցել են 8 շահառու:    
  2. 2.            Կենտրոնը Համաձայն է  2019 թվականի հուլիսի 24-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) և միջև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կնքված Սուբսիդիա տրամադրելու մասին ՀԿ N-109/ 19 պայմանագրի, որը գործում է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը  2019 թվականի սեպտեմբերի 02-ից Կենտրոնն իրականացնում է Հանրակրթական ընդհանուր հիմնական պետական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում (մինչ դեկտեմբերի 05-ը իրականացվել է նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 1 դասարան՝  1 աշակերտ հաշվարկով, սակայն մասնակցի պատժից ազատվելու հանգամանքով պայմանավորված դասեր դադարեցվել են): Դասընթացներում ներգրավված են  թվով 9-ը աշակերտ:

  1. 3.           Ազատազրկման վայրերում գտնվող անձանց կրթության իրավունքը կարևորելու, կազմակերպելու, ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Կենտրոնը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը համատեղ հոկտեմբերի 28-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացրեցին «Կրթություն բոլորի համար» խորագրով միջոցառումը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի հեղինակած «Կամքը հայի» և «Հանցագործություն ողբերգություն տառապանքներ» և ևս դատապարտյալ Դավիթ Խաչատրյանի «Կեղտոտ ձեռքերով տղան» գրքերի շնորհանդեսը, ինչպես նաև նաև «Լռության մարմնավորում» խորագրով ցուցահանդես-վաճառք: Ցուցադրվեցին դատապարտյալների ձեռքով պատրաստված խեցեգործ իրեր, զարդեր, նկարներ, ապակու վրա արված նկարներ/ վիտրաժ, բատիկական/ , ինչպես նաև ներկայացվեցին դեկոպաժ իրեր, որոնք աղբ դառնալու փոխարեն երկրորդ կյանք էին ստացել գեղեցիկ գունավորման միջոցով:
  • ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 3 նիստ: ՀՀ արդարադատության նախարարի հունիսի 03-ի N 195-Ա հրամանով հաստատվել է Խորհրդի նոր կազմը: Մշակվել է երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը, որը ներառվել է Մարդու իրավունքերի պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ գործողությունների ծրագրում: Բռնության ենթարկված երեխաների վերաբերյալ, ըստ միջազգային չափանիշների,  վարչական  տվյալների վերլուծություն  հիման վրա  պատրաստվել են  վիճակագրության ձևաթղթերի  նախագծեր:

  • ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

              Հրատարակվել է «Արդարադատություն» գիտական հանդեսի  3 համար:

  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնը Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն Հայաստանի կառավարությանը պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների» ծրագրի շրջանակում մշակվել են Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության հաղորդակցության ռազմավարության  և  Ընտանիքում բռնության հետ կապված հիմնախնդիրներով զբաղվող  հանրային ծառայողների համար վերապատրաստման ծրագրի նախագծեր, որոնք ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հաստատմանը(Inter-Agency Coordination Council of HRAP), հետագայում նաև երկլեզու տարբերակներով (հայերեն և անգլերեն) ներբեռնվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայք, ինչպես նաև «Ընտանիքում բռնության խնդրի իրազեկման և բռնության ենթարկված անձանց աջակցության վերաբերյալ» ուղեցույցը:

  • ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

Կենտրոնն իրականացրել է նաև Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առկա ուսուցման բակալավրի 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի սոցիալական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտության 4-րդ կուրսի 24 ուսանողի մանկավարժական պրակտիկա:

15.  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն

2019 թվականի  հուլիս 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սույն թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման «մեկ պատուհան» ծառայությունը, որի շրջանակներում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքից բխող գործառույթների կատարումը պայմանավորված չէ որևէ վարչատարածքային միավորով:  «Մեկ պատուհան» ծառայությունը հնարավորություն ընձեռեց դիմողներին ինքնուրույն ընտրելու այն ՔԿԱԳ մարմինը, որտեղ կցանկանան կատարել համապատասխան ՔԿԱԳ գրանցումը, ինչը իր հերթին դրական ազդեցություն է շարունակում ունենալ քաղաքացիների սպասարկման ոլորտի վրա և նվազեցնում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը նաև ամբողջությամբ անցավ քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի ձևաչափին, մասնավորապես էլեկտրոնային վկայականների և տեղեկանքների, որոնք համապատասխան գործարքներ կատարելիս մշտապես հասանելի են քաղաքացիների համար իրենց պատկանող www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներում: Անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային փաստաթղթի իսկությունը հնարավոր է ստուգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող www.e-verify.am պաշտոնական կայքում:

 

 

  1. 16.                                                             Պաշտոնական տեղեկագիր

Շարունակվում են «Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի իրավական ակտերի համակարգի մատակարարում և տեղադրում (iIFB No: PSMP 3-GO-2-2-6/1)» Ծրագրի շրջանակներում Արլիս-ի (Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ) ծրագրային բարեփոխման աշխատանքները: Կատարված աշխատանքները մի կողմից ներկայացվում են գերատեսչություններում և բուհական համակարգում, մյուս կողմից Ընկերության աշխատակիցների կողմից անցկացվում են ցուցադրական դասեր հրավիրված ուսանողների համար:

Շարունակվում են նաև ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու եվ տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու եվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը հաստատելու մասին» N 1084-Ն որոշմամբ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածուի համալրման աշխատանքները, որոնց ավարտման ժամկետ է նախանշվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն Ընկերությունը դրանք կավարտի 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, ընդ որում, այդ որոշմամբ գործառույթը Ընկերության վրա դրվել է առանց լրացուցիչ ֆինանսավորման, այսինքն աշխատանքները կատարվում են Ընկերության աշխատակիցների վրա լրացուցիչ գործառույթներ դնելու ճանապարհով:

 

17.Նոտարական պալատ

  • «ԱԵՆԻՍ» էլեկտրոնային համակարգը արդիականացվել և վերազինվել է նոր հնարավորություններով,
  • Վերաթողարկվել և թարմացվել է ՀՀ Նոտարական պալատի կայք էջը, որի շնորհիվ շահագրգիր անձինք կարող են, խնայելով իրենց ռեսուրսները և ժամանակը, առցանց հարցման միջոցով գտնել Ժառանգական գործերի, լիազորագրերի, պարտատերերի, կտակների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահպանմամբ:
  • Համակարգի թարմացման արդյունքում ապահովվում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի կատարումը, այն է. «Ժառանգներին և հնարավոր պարտատերերին հայտնաբերելու նպատակով նոտարը համացանցում այդ նպատակի համար նախատեսված տիրույթում հրապարակում է հաղորդագրություն ժառանգության բացման վերաբերյալ» 

 

 

  1. 18.               «Հայաստանի  ազգային  արխիվ» ՊՈԱԿ

 

Արխիվային  գործ 

         «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի գործունեությունը  2019թ. ընթացքում  կազմակերպվել  և  իրականացվել  է  արխիվի   տնօրենի  կողմից  հաստատված աշխա­տանքային ծրագրին  համապատասխան՝  ներքոնշյալ  հիմնական  ուղղություններով.

        1. Արխիվի համալրման աղբյուր և այլ  կազմակերպություններից պահպանության է ընդունվել  22.113 գործ, անձնական  ծագման 75.128 թերթ փաստաթուղթ:           Համալրվել  է  2.600 պ.մ. ֆոտո փաստաթուղթ:

       1.1. 2019թ ընթացքում փաստաթղթերի կարգավորման աշխատանքներ են տարվել  42 կազմակերպություններում: Կարգավորվել է 29.306 գործ:

       1.2. Գիտատեխնիկական մշակման է  ենթարկվել չկարգավորված վիճակում արխիվ  պահպանության  ընդունված անձնական ծագման 86.230 թերթ փաստաթուղթ և  2.321 կֆֆ փաստաթուղթ :

        1.3. Վերամշակվել է գործավարական և  անձնակազմին  վերաբերող 4500 և  կատարելագործվել  11.000 գործի ցուցակ:

1.4. Հաշվետու ժամանակահատվածում ՀԱԱ մեթոդական փորձագիտական հանձնաժողովը  (ՄՓՀ) անց  է  կացրել  3  նիստ, որոնց ժամանակ քննարկել և հաստատել է մշտական պահպանության գործերի 109 ցուցակ (13.833 գործ), անձնակազմին  վերաբերող գործերի 131 ցուցակ (6.969 գործ), անձնական ծագման մշտական պահ­պանության  գործերի  8 ցուցակ (782 գործ), անձնական ծագման   փաստաթղթերի  նախնական 8 ցուցակ (40.984թ.), ինչպես նաև պահպանության ոչ ենթակա փաստա­թղթերի առանձնացման մասին  287 ակտ`  2.668 գործի համար:

         2. 2019թ. ընթացքում վերա­կանգնվել-վերանորոգվել է 28.603 թերթ արխիվային փաստա­թուղթ, կարվել-կազմապատվել` 25.160, արկղավորվել  և  վերարկղավորվել` 22.211, կապոցավորվել` 29.234  արխիվային գործ:

        2.1.Պիտակավորվել  է 4.128 թղթե կրիչով  արխիվային գործ և 13.727 պ/մ կինո-ֆոտո­ֆոնո փաստաթուղթ:

       2.2. Տարվա ընթացքում կատարվել է 53.736 թղթե կրիչով արխիվային գործի  և 15.917 կֆֆ փաստաթղթի առկա­յության  և վիճակի ստուգում,  արդյունքների  ամփոփում:

        2.3. 2019թ-ի ընթացքում կատարվել  է 4.518 կգ գործի  ախտահանում:

        2.4. Կատարվել է 2.315 պ.մ կինոփաստաթղթերի պահպանվածության վիճակի զննում, չոր եղանակով ախտահանում, կտրված մասերի միացում, մաքրում:

       2.5. Հաշվետու ժամանակահատվածում  նիշավորվել և վերանիշավորվել է 27.453 գործ և 14.700 պ.մ կֆֆ փաստաթուղթ, համարակալվել է 1.162.321 թերթ արխիվային փաստա­թուղթ:

       2.6. Ըստ արխիվի հաշվառման հիմնական փաստաթղթերի ամփոփ տվյալների` 2019թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.005  արխի­վային  ֆոնդ` 4.446.739 արխիվային գործով, այդ թվում` 192.872 ապահովագրական   գործեր, բաղկացած 12.263.227 կադր ապահովագրական ֆոնդի միկրոժապավենից,     6.728  միկրոֆիշից  և 343.045 պ.մ.  կֆֆ փաստաթուղթ:

           3. Տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման նպատակով կազմվել է  55.561 քարտ, որից  55.121-ը   թղթե  կրիչով  և 440  կինոֆոտոֆոնո  փաստաթղթերի:                  

            3.1. Հաշվետու ժամանակահատվածում կրիչով փաստաթղթերից թվայնացվել է 175.233 պատկեր (էջ), որից` «Հայաստանի ազգային արխիվ» ծրագրի համար 83.718 պատկեր (էջ):

            Թվայնացվել  է նաև  1.900 պ.մ. կինոֆոտոֆոնո   փաստաթուղթ:            

           4. Հաշվետու տարում արխիվի աշխատակիցների կողմից նախապատ­րաստվել և հրապարակվել են փաստաթղթերի  14  հավաքածու  և   հոդված:

           4.1.  Հրապարակվել և հրատարակվել է փաստաթղթերի 3 ժողովածու:

          4.2. Տպագրության է պատրաստվել «Բանբեր Հայաստանի արխիվների» տարեգրքի  2019թ-ի համարը (127):

          4.3. Եթեր  է հեռարձակվել  39  ռադիոհեռուստահաղորդում, կազմակերպվել մամուլի ասուլիսներ:

         4.4. Կազմակերպվել  է փաստաթղթերի  և  նյութերի  4 ցուցադրություն: Ներքին ցանցում մուտքագրվել է 526 բառարան, 758 ամսագիր, կոհա համակարգով քարտագրվել է 855 գիրք:

        4.5. 2019թ. ընթացքում պատասխանվել է 53.624 հարցման:

        4.6. 2019թ. ընթացքում ՀԱԱ-ն  ունեցել  է  487  ուսումնասիրող, մատակարարվել  է 92.103 գործ, 16.829 գծագիր, 72 լրակազմ, 2.609 ցուցակ, 45 բյուքս: Օգտագործման  է  տրամադրվել  6.879 պ.մ  կֆֆ  փաստաթուղթ:

 

 

  1. 19.                «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ

 

«Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իր կանոնադրությանը և մասնագիտական պրակտիկային համապատասխան, շարունակել է իրեն պատվիրակված թարգմանության պատվերների պատշաճ կարգով և բարձր որակով իրականացման աշխատանքները: ՀՀ պետական գերատեսչությունների կողմից ստացված փաստաթղթերի թարգմանությունը կատարվել է առանց վերջնաժամկետների խախտման, ներքին որակի ապահովման ստանդարտների կիրառմամբ և իրավական փաստաթղթերի թարգմանությանը ներհատուկ ոճով ու լեզվով:  

Այսպես, 2019 թվականի ընթացքում Թարգմանությունների կենտրոնին, որպես իրավական ակտերի թարգմանության մասնագիտական կառույցի, հանձնարարվել են հանրային մեծ հնչեղություն ունեցող դատական և իրավական բարեփոխումների, դատական համակարգի առողջացման և հակակոռուպցիոն ռազմավարությունների, հարակից օրենսդրական ակտերի և դրանց փոփոխությունների թարգմանությունները:

Թարգմանությունների կենտրոնն ընթացիկ տարում իրականացրել է նաև առանցքային փաստաթղթերի թարգմանությունը՝ ապահովելով պատկան միջազգային ատյանների (ԵՄ, Եվրոպայի խորհուրդ) և փորձագիտական կառույցների (Վենետիկի հանձնաժողով, ՄԻԵԴ) հետ ՀՀ պետական մարմինների ինտենսիվ իրավական փաստաթղթաշրջանառությունը:

Թարգմանությունների կենտրոնը 2019 թվականի տասնմեկ ամիսների ընթացքում իրականացրել է ներքոհիշյալ աշխատանքները. 

Նշված ժամանակահատվածի ընթացքում Թարգմանությունների կենտրոնը պետք է ապահովեր 23300 էջ թարգմանություն, ինչը փաստացի կատարվել է:

Թարգմանված էջերի 22 տոկոսը կազմել են հայերենից ռուսերեն թարգմանությունները, 28 տոկոսը՝ հայերենից անգլերեն, 30 տոկոսը՝ ռուսերենից հայերեն, իսկ 19 տոկոսը՝ անգլերենից հայերեն թարգմանությունները: Մնացած 1 տոկոսը կազմում են ֆրանսերեն-հայերեն, ինչպես նաև ռուսերեն-անգլերեն լեզվազույգով թարգմանությունները: Ըստ փաստաթղթատեսակային կազմի կառուցվածքը հետևյալն է. ՀՀ/ԵԱՏՄ/ԵՀ իրավական ակտեր՝ 64 տոկոս, միջազգային պայմանագրեր՝ 6 տոկոս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ և հարակից փաստաթղթեր՝ 4 տոկոս, այլ երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտեր և հարակից փաստաթղթեր՝ 14 տոկոս, և ՀՀ միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցներ, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող փաստաթղթեր, ՀՀ վերաբերյալ միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներ և այլ առանցքային փաստաթղթեր ու իրավական ակտեր՝ 12 տոկոս:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն