Դեպի վեր

10/01/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի հունվարի 9-ի N 3-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 3-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«09» ՀՈՒՆՎԱՐԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման  գործընթացի  իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով՝  (այսուհետ` Հանձնաժողով)  հետևյալ կազմով.

 

Սրբուհի Գալյան               

Արդարադատության  նախարարի տեղակալ,

                                                             (Հանձնաժողովի նախագահ)

 

 

 

Լուսինե Մարտիրոսյան

 

 

 

Հանձնաժողովի անդամներ՝

 

Արդարադատության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար

Արփինե Սարգսյան

 

Արդարադատության նախարարության                           հակակոռուպցիոն և քրեակատարողական         քաղաքականության մշակման վարչության  պետի ժամանակավոր պաշտոնակատար

Եփրեմ Կարապետյան

Արդարադատության նախարարության                           հակակոռուպցիոն և քրեակատարողական         քաղաքականության մշակման վարչության  փորձագետ

 

Մարիամ Գալստյան

Արդարադատության նախարարության   հակակոռուպցիոն և քրեակատարողական   քաղաքականության մշակման վարչության  հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ (Հանձնաժողովի քարտուղար):

 

2. Հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի  N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպել հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացը:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն