21/04/2005

ՀՀ կառավարության որոշումը օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները եվ տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը սահմանելու մասին


«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 493-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏՎՅԱԼ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԽԻՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 29.09.11 N 1389-Ն)

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:

(Որոշումը փոփ. 29.09.11 N 1389-Ն)

Հայաստանի Հանրապետության 
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. ապրիլի 28
Երևան

     
  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 493-Ն որոշման

Կ Ա Ր Գ


 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՏՎՅԱԼ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԽԻՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
(Վերնագիրը փոփ. 29.09.11 N 1389-Ն)

1. Օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներն իրականացնում են այդ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

(1-ին կետը փոփ. 29.09.11 N 1389-Ն)

2. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկներն իրականացնում են ծննդի, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, հայրության որոշման, անվան փոխման և մահվան պետական գրանցումներ:

(2-րդ կետը փոփ. 29.09.11 N 1389-Ն)

3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը` հաստատված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կնիքով, 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ:

(3-րդ կետը փոփ. 29.09.11 N 1389-Ն)

4. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակներից կազմված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը)` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արխիվում։

5. Քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը)` կարված, համարակալված և կնքված, սահմանված կարգով պահվում են տվյալ ակտերի պետական գրանցման վայրի` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) պահպանվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում՝ համապատասխան քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների կատարումից հետո 75 տարի:

7.  Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում պահվող քաղաքացիական կացության ակտերի գրառումների երկրորդ օրինակներից կազմված ակտերի գրքերը 75 տարին լրանալուց հետո ենթակա են ոչնչացման:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան