02/03/2006

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը եվ կացության վկայականի նկարագիրը հաստատելու մասին


«Վավերացնում եմ»
 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 318-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 1954 թվականի սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 21
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 2-ի N 318-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ

1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում), քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:

1.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).

4) դիմում հաշվառման մասին.

5) տեղեկանք բնակության վայրից.

6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):

(1.1. կետը լրաց. 29.11.07 N 1405-Ն)

1.2. Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:

(1.2. կետը լրաց. 29.11.07 N 1405-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձին կացության վկայական տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 5 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:

(2-րդ կետը լրաց. 29.11.07 N 1405-Ն)

3. Կացության վկայականում գրառվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի մասին հետևյալ տեղեկությունները` ազգանունը, անունը, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ում կողմից է տրվել տվյալ վկայականը և մինչև երբ է այն վավերական:

(3-րդ կետը լրաց. 05.04.12 N 419-Ն)

4. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից`

օտարերկրյա պետություններում կացության վկայականների վավերության ժամկետների մասին,

օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում` մինչև 16 տարեկան երեխաների մասին,

բնակության վայրի մասին,

ազգության մասին (անձի ցանկությամբ).

բ) սահմանապահ ծառայությունների կողմից` օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին.

գ) առողջապահության մարմինների կողմից` արյան խմբի և ռեզուսի մասին (անձի ցանկությամբ):

5. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև իրավասու մարմնի կողմից դրանում նշված ժամկետը:

6. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձը կացության վկայականը կորցնելու մասին գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկին:

7. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության վայր ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով:

9. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք առանց կացության վկայականի կամ անվավեր վկայականով, ինչպես նաև առանց հաշվառման բնակվելու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

11. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն որոշմամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ

ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ

(ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

APPLICATION FORM

FOR CERTIFICATE (FOR EXTENDING THE TERM

OF THE CERTIFICATE) FOR PERSONAL STATUS

OF STATELESS PERSON

 

 

Լուսանկար

Recent photo

 

 

 

1. Ազգանունը, անունը/Surname, name ______________________________________

1.1. Հանրային ծառայությունների համարանիշը ________________

2. Ծննդյան տարեթիվը և վայրը/Date & place of birth _____________________________

3. Ազգությունը (անձի ցանկությամբ)/Nationality ________________________________

4. Սեռը/Sex______________ 5. Հեռախոսահամարը/Telephone ____________________ 

6. Հասցեն/Address__________________________________________________

7. Նախկին քաղաքացիությունը (առկայության դեպքում)/Previous citizenship ______________

8. Զբաղմունքը/Occupation______________________________________________

9. Կացության ժամկետը/Duration of stay _____________________________________

10. Կացության վկայականի համարը/Certificate N ________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում)

11. Տրվել է/Date of issսe __________________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում)

12. Վավերական է մինչև/Valid until____________________________________

(լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում)

13. Ամսաթիվը/Date _____ 14. Ստորագրությունը/Signature________________________

 

Ծառայողական նշումներ/For official սse only

 

1. Կացության վկայականի համարը

2. Տրվել է __________ 3. Վավերական է մինչև_______________________________

4. Կացության վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև__________________________

5. Կացության վկայականի տրամադրման կամ վկայականի ժամկետի երկարաձգման համար

վճարված պետական տուրքի չափը

6. Ստորագրությունը ____________________________________________

(Ձևը լրաց. 29.11.07 N 1405-Ն, 05.04.12 N 419-Ն)


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 2-ի N 318-Ն որոշման

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը (այսուհետ վկայական) 88 X 125 մմ չափսի, շագանակագույն, 32 էջանոց փաստաթուղթ է:

Շապիկի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև` հայերեն գլխատառերով տպագրվում են «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ դրանից ներքև` անգլերեն և համեմատաբար փոքր գլխատառերով` «REPUBLIC OF ARMENIA NON-CITIZENSHIP CERTIFICATE:

(Պարբերությունն ուժը կորցրել է 27.11.08 N 1398-Ն)

Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` գունավոր պատկերմամբ: Այդ էջը վերևից և կողքերից երիզվում է զարդանախշերով: Ներքևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ:» և «THIS CERTIFICATE IS VALID FOR ALL COUNTRIES» նախադասությունները:

Վկայականի 1-ին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA», իսկ կենտրոնում` «ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» և «NON-CITIZENSHIP CERTIFICATE» բառերը:

Վկայականի 2-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը, որոնցից ներքև հատկացվում են տողեր հետևյալ տեղեկությունների համար`

Ազգանունը

Անունը

Քաղաքացիությունը  ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ

Հանրային ծառայությունների համարանիշը

Ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

Տրվել է

Ում կողմից

Սեռը

Ծննդավայրը

Վավերական է մինչև

Վկայականի տիրոջ ստորագրությունը (signature of holder):

Նշված տեղեկությունների տեսակների անվանումները տպագրվում են հայերեն:

Վկայականի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, որից ներքև` ձախ անկյունում տպագրվում է փաստաթղթի անվանումը (տեսակը):

Նույն էջում անձի լուսանկարի համար հատկացվում է տեղ 35 X 45 մմ չափսի: Լուսանկարի աջ կողմում հաջորդականությամբ լրացվում են հետևյալ տվյալները`

Ազգանունը

Անունը

Քաղաքացիությունը

Հանրային ծառայությունների համարանիշը

Ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)

Սեռը

Երկրի ծածկագիրը

Ծննդավայրը

Տրվել է

Ում կողմից

Վկայականի համարը

Անձնական համարը

Վկայականը վավերական է:

Նշված տեղեկությունների տեսակների անվանումները տպագրվում են անգլերեն:

Վկայականի 4-րդ էջը հատկացվում է օտարերկրյա պետություններում կացության վկայականի վավերականության ժամկետները նշելու համար: Էջի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «THIS CERTIFICATE IS VALID FOR FOREIGN COUNTRIES UNTIL» բառերը:

Վկայականի 5-րդ և 6-րդ էջերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության իրավասու մարմինների կողմից նշումներ կատարելու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՆՇՈՒՄՆԵՐ» և «OBSERVATIONS» բառերը: Վկայականի 7-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետություններում իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվություններ տալու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԻԶԱ» և «VIZA» բառերը: Վկայականի շապիկի նախավերջին էջի կենտրոնում հայերեն և անգլերեն գլխատառերով նշվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿՐՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ», «THIS CERTIFICATE IS THE PROPERTY OF THE REPUBLIC OF ARMENIA», «THE HOLDER OF THIS CERTIFICATE IS ՍNDER THE PROTECTION OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Նույն էջի ներքևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ 32 ԷՋԻՑ Է:» և «THIS SERTIFICATE CONTAINS 32 PAGES» նախադասությունները: Վկայականները համարակալվում են դակման միջոցով:

(Նկարագիրը խմբ., փոփ. 27.11.08 N 1398-Ն, լրաց. 05.04.12 N 419-Ն)

 

  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան