Դեպի վեր

23/03/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Վարդան Ռոբերտի Ջանոյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.2-Մ2-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 23-ի N 266-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 266 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «23» ՄԱՐՏԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՎԱՐԴԱՆ ՌՈԲԵՐՏԻ ՋԱՆՈՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ

 (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.2-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.2-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մարտի 20-ի եզրակացությունը և Վ. Ջանոյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Վարդան Ռոբերտի Ջանոյանին 2020 թվականի մարտի 24-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.2-Մ2-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Վ. Ջանոյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-3-23.2-Մ2-2) Սիմա Վիրաբյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

4.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Գլխավոր քարտուղար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն