Դեպի վեր

14/05/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Էմիլ Արմենի Մարգարյանին Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի N 167-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն  N  167-Ա 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

 

«13» ՄԱՅԻՍԻ 2020 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԷՄԻԼ ԱՐՄԵՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ    (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.4-Ղ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով և  16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի  (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 12-ի եզրակացությունը և  Է. Մարգարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Էմիլ Արմենի Մարգարյանին 2020 թվականի մայիսի 14-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի  (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝  377 659 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

3.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն