Դեպի վեր

23/05/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 346-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N 184-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 184-Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«22» ՄԱՅԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 346-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի՝

1) 14-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության դատական ակտերի» բառերը.

2) 18-րդ կետի 8-րդ ենթակետում «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «և տարածքային մարմինների» բառերը.

3) 21-րդ կետի 2-րդ և 27-րդ կետի 5-րդ ենթակետերում «կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերից հետո համապատասխան հոլովաձևով լրացնել «և տարածքային մարմիններ» բառերը.

4) 5-րդ  բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

28. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) Տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժինը.

2) Իրավաբանական բաժինը.

29. Ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) Անձնակազմի կառավարման բաժինը.

2) Ֆինանսական բաժինը.

3) Տնտեսական բաժինը.

4) Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժինը.

5) Ընդհանուր բաժինը.

6) Քաղաքացիների սպասարկման բաժինը:

30.  Ծառայության տարածքային մարմիններն են՝

1) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժինը.

2) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժինը.

3)  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժինը.

4) Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը.

5) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը.

6) Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը.

7) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը.

8) Երևան քաղաքի պետական բյուջեի օգտին բռնագանձումների բաժինը.

9) Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժինը.

10) Կոտայքի մարզային բաժինը.

11) Արարատի և Վայոց Ձորի մարզային բաժինը.

12) Արմավիրի մարզային բաժինը.

13) Արագածոտնի մարզային բաժինը. 

14) Շիրակի մարզային բաժինը.

15) Լոռու մարզային բաժինը. 

16) Տավուշի մարզային բաժինը.

17) Գեղարքունիքի մարզային բաժինը.

18) Սյունիքի մարզային բաժինը:

31․ Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է ծառայության ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները։».

6) 7-րդ և 8-րդ բաժինների վերնագրում «VII» և «VIII» թվերը փոխարինել համապատասխանաբար՝ «VI» և «VII»  թվերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արդարադատության նախարար
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն