17/06/2020

«Թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը անցկացնելու մասին» ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 15-ի N 515-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 515 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «15» ՀՈՒՆԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՍՅՏԱՐԱՐՎԱԾ

ՄՐՑՈՒՅԹԸ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարելու մասին»  N 298-Ն որոշումը,  Հայաստանի Հանրապետության պարետի 2020 թվականի մայիսի 3-ի N 63 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի  N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը և արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի մարտի 24-ի N 269/1-Ա հրամանաը.                                           

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

          1. Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.2-Մ2-1)  թափուր պաշտոնն զբաղեցնելու  համար հայտարարաված  արտաքին մրցույթի թեստավորման փուլը անցկացնել 2020 թվականի հունիսի 18-ին ժամը 11:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի հունիսի 22-ին, ժամը 12:00-ին:

Գլխավոր քարտուղար