20/07/2020
Մարգարիտա Կարապետյանին Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ4-4) պաշտոնում նշանակվելու մասին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 729-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 729-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«16» ՀՈՒԼԻՍԻ 2020 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.4-Ղ4-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ4-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 16-ի եզրակացությունը և Մ. Կարապետյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մարգարիտա Ֆելիքսի Կարապետյանին 2020 թվականի հուլիսի 17-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-34.4-Ղ4-4) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ 256 623 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։