Դեպի վեր

07/07/2005

ՀՀ կառավարության որոշումը կալանավորված անձանց եվ դատապարտյալներին արգելված աշխատանքների եվ պաշտոնների ցանկը հաստատելու մասին


«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հուլիսի 2005 թվականի N 960-Ն


ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 777-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 12
Երևան




Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 7-ի N 960-Ն որոշման


 


Ց Ա Ն Կ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

Արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ներգրավելը հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`

ա) քրեակատարողական ծառայության ղեկավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններ, դրանց ստորաբաժանումներ,

բ) այն շինություններ, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև այն շինություններ, որոնցում պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր, հատուկ տեխնիկական միջոցներ,

գ) պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ,

դ) կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ,

ե) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ,

զ) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ,

է) մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև այդ պահեստներում` որպես վաճառող, գանձապահ, հաշվապահ, պետ,

ը) ոգելից խմիչքների արտադրություն,

թ) կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրություն,

ժ) վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններ,

ժա) որպես տեսանկարահանող-լուսանկարիչ, ինչպես նաև ավտոտրանսպորտի վարորդ:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն