04/03/2004

ՀՀ կառավարության որոշումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին


«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

16 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2004 թվականի N 259-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը միջազգային ու դոնոր կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հատկացվող ֆինանսական աջակցության հետագա ապահովման, միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման ծախսերի փոխհատուցման, քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ապահովման ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինման և քրեակատարողական ծառայության ծառայողների ու կենսաթոշակառուների սոցիալական աջակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Պարբերությունը փոփ., լրաց. 20.05.10 N 597-Ն)

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ:

1.1. (1.1 կետն ուժը կորցրել է 20.05.10 N 597-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 12
Երևան