Դեպի վեր

08/10/2003

ՀՀ օրենքը հրապարակային սակարկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

  

Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 8-ին

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաև հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքումսակարկությունների կազմակերպման, ինչպես նաև պետության և համայնքների կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի անվճարունակության (սնանկության) առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

4. Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա: Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:

5. Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային և ապրանքային բորսաների միջոցով հրապարակային սակարկություններիկազմակերպման վրա, ինչպես նաև արժեթղթերի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի:

6. Սույն օրենքը չի տարածվում էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների:

(1-ին հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն) 

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.

աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.

մրցույթ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.

հրապարակային սակարկությունների առաջարկող կամ առաջարկող` գույքի սեփականատեր կամ գույքային իրավունքների տիրապետող, որն անմիջականորեն չի կազմակերպում հրապարակային սակարկություններիանցկացումը.

հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ` աճուրդ (մրցույթ) անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես նաև պայմանագրով կամ օրենքով հրապարակայինսակարկություններ կազմակերպելու լիազորություններով օժտված անձ կամ մարմին.

աճուրդի (մրցույթի) կանոնակարգ` հրապարակային սակարկությունների կազմակերպչի սահմանած փաստաթուղթ, որում նախատեսվում են սույն օրենքի համապատասխան կազմակերպչի կողմից սահմանման ենթակա դրույթներ.

հրապարակային սակարկությունների մասնակիցներ կամ մասնակիցներ` սույն օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք.

աճուրդի (մրցույթի) պայմաններ` օրենքին համապատասխան աճուրդ (մրցույթ) առաջարկողի և (կամ) կազմակերպչի կողմից նախատեսված սակարկություններով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիր.

լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, սույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:

Լոտը կարող է լինել կատարման ենթակա աշխատանք կամ մատուցման ենթակա ծառայություն.

աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է աճուրդը.

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին.

գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.

գնման գին` աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած վերջին ամենաբարձր գնային հայտ.

աճուրդի (մրցույթի) ծախսեր` աճուրդի (մրցույթի) կազմակերպչի կատարած ծախսերը` կապված աճուրդի (մրցույթի) կազմակերպման ու անցկացման հետ:

 

Հոդված 3. Սակարկությունների մասնակիցները

 

1. Սակարկությունների մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:

2. Սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները:

Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը:

3. Սակարկությունների մասնակից չեն կարող լինել այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

 

Հոդված 4. Սակարկությունների միջոցով պայմանագրեր կնքելու պայմանները

 

1. Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:

2. Եթե լոտն իրավունք է, այդ թվում` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաև օգտագործման իրավունք, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում համապատասխան պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակայինծանուցմամբ սահմանված պայմաններին:

4. Սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

  

Հոդված 5. Աճուրդի կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանները

1. Աճուրդը պետք է սկսվի ժամը 9.00-19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սեփականատիրոջ (իրավատիրոջ) կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է սկսվեն ժամը 8.00-23.00 ընկած ժամանակահատվածում:

Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

3. Աճուրդին, աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով, կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը (այսուհետ` մասնակից չհամարվող անձինք): Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

4. Աճուրդի մասնակիցները և մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանն ու ենթարկվել աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:

(5-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-128-Ն)

 

Հոդված 6. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը

 

1. Եթե աճուրդն անցկացվելու է սեփականատեր կամ իրավունքի տիրապետող չհամարվող անձի կողմից, ապա առաջարկողի և կազմակերպչի միջև կնքվում է աճուրդի անցկացման մասին գրավոր պայմանագիր:

2. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`

1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրերը (բնակության վայրերը).

2) աճուրդին ներկայացվելիք լոտի անվանումը.

3) լոտի մեկնարկային գինը.

4) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3. Եթե կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդ անցկացնելու մասինպայմանագիրը պետք է պարունակի նաև համապատասխան դրույթներ` նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները:

4. Լոտը կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում պայմանագիրը պետք է պարունակի պահատվությանը վերաբերող դրույթներ:

 

Հոդված 7. Աճուրդի կազմակերպչի վարձատրությունը

 

1. Կազմակերպչի կողմից աճուրդի կազմակերպման դեպքում կազմակերպչի վարձատրության կարգը և պայմանները սահմանվում են աճուրդի անցկացման մասին պայմանագրով:

2. Լուծարվող իրավաբանական անձի գույքի վաճառքի դեպքում վարձատրության չափը առաջարկողի և աճուրդի կազմակերպչի միջև կնքված պայմանագրով չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը:

 

Հոդված 8. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը

 

1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները.

6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:

Աճուրդի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:

2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ:

3. Շուտ փչացող ապրանքների դեպքում աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

4. Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաև այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել աճուրդի մասինհրապարակային ծանուցման առավել երկար ժամկետներ:

 

Հոդված 9. Աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխությունները և լրացումները

 

1. Այն պայմանները և տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ, ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով կամ փոփոխություններ են տեղի ունեցել` կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:

Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչև նախորդող երեք օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություններ և լրացումներ (այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

3. Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակայինծանուցման մեջ նշված էական պայմանները:

 

Հոդված 10. Աճուրդի մասնակցելու պայմանները

 

1. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք, աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում և կարգով, մուծում են նախավճար, որի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչև հինգ տոկոսը: Տրանuպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդին մասնակցելու համար մուծվող նախավճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Նախավճարը մուծվում է աճուրդի կազմակերպչին: Նախավճարը կարող է վճարվել կանխիկ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը (հասցեն) և ժամանակը:

4. Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

5. Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականներ տրամադրելը, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց տոմսերի վաճառքը պետք է դադարի աճուրդի բացումից առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասինհրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

(10-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-177-Ն)

 

Հոդված 11. Լոտի ուսումնասիրումը

 

1. Նախքան աճուրդի բացումը, մասնակիցները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի մասինծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին (լոտերին):

2. Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը:

Աճուրդի կազմակերպիչը ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի (լոտերի) ուսումնասիրման համար:

3. Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև այլ տեղերում պահվող շարժական գույքի ուսումնասիրման համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում է համապատասխան օրեր և ժամեր ու պարտավոր է նշված ժամանակահատվածում ապահովել լոտի (լոտերի) ամբողջական ուսումնասիրման հնարավորությունը ցանկացողների համար:

4. Լոտի (լոտերի) ուսումնասիրման համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել անշարժ գույքի համար քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից:

5. Եթե վաճառվող լոտն իրավունք է, ապա սույն հոդվածի համաձայն պետք է հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաև համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը:

 

Հոդված 12. Աճուրդից հրաժարվելը

 

1. Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կրած իրական վնասը:

Սեփականատիրոջ (իրավատիրոջ) մեղքով աճուրդից հրաժարվելու հետևանքով կրած վնասները կազմակերպիչը կարող է վերականգնել հետադարձ պահանջի կարգով:

2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա կազմակերպիչն աճուրդից պարտավոր է հրաժարվել, եթե`

1) առկա է սեփականատիրոջ (իրավատիրոջ) գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու վերաբերյալ, եթե աճուրդի անցկացման մասին պայմանագրով այլ բան նախատեսված չէ.

2) լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետևանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում.

3) առկա է դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ:

3. Կազմակերպիչը կարող է աճուրդից հրաժարվել, եթե աճուրդ առաջարկողը`

1) աճուրդի մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով չի վճարել նախատեսված վարձատրությունը.

2) խոչընդոտներ է ստեղծում լոտն ուսումնասիրելու համար:

4. Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասինհրապարակային ծանուցումը:

 

Հոդված 13. Ընդհանուր աճուրդները

 

1. Ընդհանուր աճուրդ է համարվում այն աճուրդը, որի ընթացքում վաճառվում է մեկից ավելի լոտ:

2. Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է պահպանել ծանուցման մեջ նշված լոտերի վաճառքի հերթականությունը:

 

Հոդված 14. Աճուրդի ընթացքը

 

1. Նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին` ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև աճուրդի մասին հրապարակայինծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր:

2. Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը և նկարագրությունը, դրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաև աճուրդի անցկացման ձևը, այդ թվում` գնային հայտեր ներկայացնելու կարգը:

3. Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Ցանկացած մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` նվազագույն հավելման չափով:

4. Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

5. Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:

6. Աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել աճուրդի մասինկանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:

7. Լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքներիմասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:

 

Հոդված 15. Չկայացած աճուրդները

 

1. Եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:

2. Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած` սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

3. Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

4. Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

 

Հոդված 16. Անվավեր աճուրդները

 

1. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

2. Սույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:

3. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

4. Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում և անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որևէ պայմանի հետ, ինչպես նաև եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում` կապված դրա վերաբերյալ իրավունքների և պարտականությունների փոփոխման հետ:

 

Հոդված 17. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը

 

1. Աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում են`

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և ժամանակը.

2) լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները և այլ սահմանափակումներ, ինչպես նաև լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական մաշվածության աստիճանը և այլն).

3) լոտի մեկնարկային գինը.

4) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

5) հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.

6) լոտի գնման գինը:

2. Արձանագրությունն ստորագրում են աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակիցը և աճուրդի կազմակերպիչը:

3. Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

4. Ընդհանուր աճուրդի դեպքում արձանագրությունը կարող է կազմվել սակարկությունների ընթացքում: Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի նկատմամբ հաղթող ճանաչված մասնակիցը հրավիրվում է արձանագրությունն ստորագրելու:

 

Հոդված 18. Լոտի գնի վճարումը

 

1. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

2. Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:

3. Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:

4. Սեփականատեր (իրավատեր) չհամարվող աճուրդի կազմակերպիչը փոխանցում է լոտի գինը սեփականատիրոջը (իրավատիրոջը)` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին համապատասխան հաշվանցելով իր կատարած ծախսերը:

5. Աճուրդի կազմակերպիչը նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է աճուրդում չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:

 

Հոդված 19. Աճուրդի ձևերը

 

1. Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի կազմակերպչի կողմից:

2. Աճուրդն սկսելու պահից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալու աճուրդի կանոնակարգին` մասնակիցների համար հասանելի տեղում կանոնակարգը փակցնելու միջոցով:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկադիր աճուրդների անցկացման վրա:

(19-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-158-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

Հոդված 20. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը

 

1. Եթե մրցույթն անցկացնելու է մրցույթի կազմակերպիչը, ապա նրա և առաջարկողի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:

2. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`

1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրը (բնակության վայրը).

2) նշում այն մասին, թե ում անունից պետք է հանդես գա մրցույթի կազմակերպիչը.

3) մրցույթում առաջարկվող լոտի նկարագրությունը և (կամ) մրցույթի պայմանները.

4) կազմակերպչի վարձատրության չափը և վճարման կարգը, բացառությամբ անվճար մրցույթներ անցկացնելու դեպքերի:

3. Մրցույթի մասին պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, նախավճարով և այլ միջոցներով:

 

Հոդված 21. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը

 

1. Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում էհրապարակային ծանուցում այդ թվում` http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանհրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ:

2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).

2) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

3) մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.

4) մրցույթի ձևը և անցկացնելու կարգը.

5) մրցույթի լոտի նկարագրությունը (անվանումը), մրցույթի պայմանները.

6) մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) մրցույթում հաղթողին որոշելու կարգը.

8) մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարելու կարգը և ժամկետները.

9) մրցույթում ծածկագրեր կիրառելու կարգը.

10) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.

11) մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը: Մրցույթի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:

3. Մրցույթի հայտերը բացելու նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերն ընդունելու վերջին օրվանից առնվազն երեք օր հետո:

(21-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-128-Ն)

 

Հոդված 22. Հրապարակային ծանուցման փոփոխությունները և լրացումները

 

1. Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչը պարտավոր է անհապաղ կատարել մրցույթի մասինհրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ (այսուհետ` հրապարակայինծանուցման փոփոխություն) այն ձևով, ինչպես կատարվել էր մրցույթի մասին հրապարակային ծանուցումը:

2. Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը կատարվել է մինչև մրցույթի հաղթողին որոշելու օրը` երեսուն օրվա ընթացքում, ապա կազմակերպիչը կրում է մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը, եթե օրենքով կամ մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

 

Հոդված 23. Մրցութային հանձնաժողովը

 

1. Մրցույթի կազմակերպիչը, նախքան մրցույթի մասին ծանուցումը հրապարակելը, ստեղծում է առնվազն երեք անձից բաղկացած մրցութային հանձնաժողով: Մրցութային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

2. Մրցութային հանձնաժողովը հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում և գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաև որոշում է մրցույթի հաղթողին:

3. Մրցութային հանձնաժողովը որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մրցույթի կանոնակարգով այլ կարգ չի սահմանվում:

Մրցույթի կանոնակարգով սահմանվում է նաև մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացակարգը:

 

Հոդված 24. Մրցույթի հայտեր ներկայացնելու կարգը

 

1. Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, կազմակերպչին են ներկայացնում մրցույթի հայտերը:

2. Մրցույթի հայտում ներառվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը մրցույթի մասին հրապարակայինծանուցման տվյալների հիման վրա սահմանվում է մրցույթի կանոնակարգով:

3. Մրցույթի հայտերը ներկայացնում են սոսնձված և ստորագրված ծրարով:

Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակայինծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:

Մրցույթի կանոնակարգով նախատեսված դեպքում ծրարի վրա կարող են կատարվել հետևյալ գրառումները.

1) մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:

4. Մրցույթի հայտը գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը: Կազմակերպիչը մասնակցին տալիս է տեղեկանք` մրցույթի հայտն ընդունելու մասին:

5. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև մրցույթի հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում են ներկայացնողին:

6. Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն օրենքով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

7. Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մրցույթի հայտերը կազմակերպչին ուղարկել պատվիրված նամակով: Մասնակիցները կարող են նույն կարգով հետ վերցնել մրցույթի հայտը:

8. Մասնակիցները հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով և ժամկետներում մուծում են նախավճար:

(24-հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 25. Մրցույթի հայտերի բացումը և արդյունքների ամփոփումը

 

1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում:

2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`

1) մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը, իսկ եթե տվյալ անձը չի առարկում, ապա նաև` նրա անունը (անվանումը).

2) մրցույթի հայտեր ներկայացնելու համապատասխանությունը սույն օրենքի և մրցույթի մասին հրապարակայինծանուցման պահանջներին.

3) ամփոփ տվյալներ` մրցույթի հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին` մրցույթի կանոնակարգով նախատեսված կարգով:

4. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասինարձանագրություն, որտեղ նշում է`

1) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները.

2) մրցույթի մասնակիցների անունները (անվանումները) և գտնվելու (բնակության) վայրը.

3) տեղեկություններ` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.

4) մրցույթում հաղթողի անունը (անվանումը).

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

5. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

 

Հոդված 26. Սակարկվող մրցույթները

 

1. Մրցույթի կազմակերպիչը կարող է անցկացնել սակարկվող մրցույթներ, այն է` մասնակիցներին առաջարկել իրեն վաճառելու միևնույն հատկանիշներով օժտված լոտերը:

Սակարկություններում հաղթողին որոշելու համար նշանակություն ունի միայն մասնակիցների կողմից վաճառվող կամ առաջարկվող լոտերի գնային պայմանը:

2. Սակարկվող մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցույթների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով, եթե այլ բան չի բխում սակարկվող մրցույթի էությունից: Սակարկվող մրցույթների ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են սակարկվող մրցույթի կանոնակարգով:

3. Սակարկվող մրցույթի մասնակիցները սակարկվող մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված տեղում, օրը և ժամին ներկայացնում են առաջարկություններ իրենց կողմից վաճառվող լոտերի գնի վերաբերյալ: Առավել ցածր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

4. Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միևնույն չափով գնի առաջարկ, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

5. Սակարկվող մրցույթում հաղթողին որոշելու օրը հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկվող մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

 

Հոդված 27. Չկայացած և անվավեր մրցույթները

 

1. Մրցութային հանձնաժողովը չկայացած է համարում մրցույթը, եթե`

1) ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն օրենքի և մրցույթի մասինհրապարակային ծանուցման պահանջներին.

3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

2. Սույն օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:

3. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

 

Հոդված 28. Մրցույթի ձևերը

 

1. Մրցույթի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են մրցույթի կանոնակարգով` մրցույթի կազմակերպչի կողմից:

2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահից մրցույթի կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել, որ ցանկացողները ծանոթանան մրցույթի կանոնակարգին, ինչպես նաև պարտավոր է նրանց տրամադրել կանոնակարգի պատճենը` սույն օրենքով նախատեսված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

 

Հոդված 29. Հարկադիր աճուրդի հասկացությունը

 

1. Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին համապատասխան:

2. Հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 07.07.05 ՀՕ-158-Ն)

(29-րդ հոդվածը փոփ. 07.07.05 ՀՕ-158-Ն) 

 

Հոդված 30. Լոտի գնահատումը

 

1. Հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը:

Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

3. Աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե սույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

4. Կողմի առաջարկած մեկնարկային գնով աճուրդի կայացման դեպքում, ինչպես նաև եթե աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով, ապա կատարողական վճարը վերադարձվում է այն վճարած կողմին:

Եթե աճուրդը հայտարարվում է չկայացած սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, ապա կատարողական վճարը վերադարձման ենթակա չէ:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում էհրապարակային ծանուցում:

(30-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-192-Ն) 

 

Հոդված 31. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը

 

1. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի դա անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ` սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

2. Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից, հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի ցուցում` աճուրդի հարկադիր լինելու հանգամանքի մասին:

3. Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը, ինչպես նաև աճուրդի մասինհրապարակային ծանուցումը աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում են պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին):

Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հարկադիր կատարողը հրապարակում է մրցույթով ընտրված լրատվամիջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակայինծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաև պարտադիր հրապարակման ենթակա գույքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պարտադիր հրապարակման ենթակա գույքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սահմանված ցանկում չներառված և աճուրդի ներկայացված գույքի տեսակների ցանկը հրապարակվում է առնվազն հարկադիր կատարման վայրում ցանկը փակցնելու միջոցով, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, իսկ Երևան քաղաքում իրականացվող աճուրդների դեպքում` նաև հարկադիր կատարման ծառայության ինտերնետային կայքում ցանկը տեղադրելու միջոցով:

4. Հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշմանը կից հրապարակային ծանուցումը կողմերն իրավունք ունեն իրենց միջոցներով` հարկադիր կատարման ծառայության անունից հրապարակելու ցանկացած այլ լրատվամիջոցով:

(31-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, 19.03.12 ՀՕ-128-Ն)

  

Հոդված 32. Հարկադիր աճուրդի կազմակերպումը

 

1. Հարկադիր աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը` ժամը 16.00-ն, հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` ծառայություն) ստորաբաժանում:

2. Հայտին կից ներկայացվում է հայտով նախատեսված լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով (բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համապատասխան փաստաթուղթ` ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար մուծելու մասին:

3. Մինչև սակարկությունների սկսվելը լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:

4. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը` երեք բանկային օրվա ընթացքում:

Աճուրդի չկայանալու դեպքում` երեք օրվա ընթացքում, նախավճարը ենթակա է վերադարձման:

6. Լոտի զննման, պահպանության, գնահատման (այդ թվում` փորձագետի միջոցով), ծառայության շինությունների պահպանման, սակարկությունների կազմակերպման ու անցկացման այլ ծախսերն իրականացվում են իրացվող լոտի գնման գնի հինգ տոկոսի, իսկ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից ավելի արժողությամբ լոտի դեպքում` գնման գնի երեք տոկոսի չափով` պարտապանից գանձվող գումարների հաշվին:

 

Հոդված 33. Հարկադիր աճուրդի ընթացքը

 

1. Հարկադիր աճուրդն անցկացվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված կարգով:

2. Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը.

1) (1-ին կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-133-Ն)

2) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.

3) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.

4) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.

5) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.

6) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ:

3. Աճուրդում հաղթած մասնակիցը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:

Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա աճուրդում հաղթած մասնակցին երեք բանկային օրվա ընթացքում վերադարձվում է նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցվում են աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:

4. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:

5. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

6. Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պարտատիրոջը:

(33-րդ հոդվածը փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-133-Ն)  

 

Հոդված 34. Հարկադիր աճուրդը չկայացած հայտարարելը և անվավեր ճանաչելը

 

1. Հարկադիր աճուրդը հարկադիր կատարողը հայտարարում է չկայացած, եթե`

1) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է ստորագրել աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կամ սահմանված ժամկետում չի մուծել լոտի գնման գինը:

2. Հարկադիր աճուրդը պետք է չկայացած հայտարարվի ոչ ուշ, քան նշված հանգամանքների վրա հասնելու հաջորդ օրը:

3. Սույն օրենքի 30-33-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի պահանջով, դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:

(34-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն) 

 

Հոդված 35. Երկրորդ և հետագա հարկադիր աճուրդները

 

1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում, անցկացվում է կրկնակի հարկադիր աճուրդ:

2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա երկրորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Նույն հիմքերով աճուրդը չկայանալու դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ:

Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չմուծելու կամ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը չստորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում, իսկ հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:

3. Եթե աճուրդը համարվում է չկայացած սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանված հիմքերով, ապա համապատասխան աճուրդի կայացումից հետո` 3 օրվա ընթացքում, պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) իրավունք ունեն սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին: Սահմանված կարգով առաջարկություն ներկայացնելու դեպքում լոտի մեկնարկային գինը որոշվում է սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կանոններով:

4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մաuին առնվազն հինգ oր առաջ կատարվում է աճուրդի մաuին հրապարակային ծանուցում:

5. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը (այդ թվում` գրավադրված գույքը) չվաճառվելու դեպքում դա առաջարկվում է պահանջատիրոջը` տվյալ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնով` անկախ գնի հավելման հանգամանքից: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններին պահանջի դիմաց առաջարկվում է ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Պահանջատերը լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր համաձայնությունը կարող է հայտնել հարկադիր կատարման ծառայությանը մինչև աճուրդի անցկացման նախորդ երրորդ oրվա ժամը 16.00-ն:

Եթե պահանջատերը հրաժարվում է լոտն uտանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է:

7. Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա լոտը պահանջատերերին չի առաջարկվում:

8. Եթե պահանջատերը համաձայնվում է uտանալ գույքը (լոտը), ապա նրա և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մաuին համապատաuխան պայմանագիր: Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիu կողմից աճուրդի ծախuերը ծառայությանը վճարելուց հետո:

9. Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիրը կնքելը և լոտը հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:

10. Չորրորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների):

(35-րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-90-Ն, խմբ. 07.07.05 ՀՕ-158-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-192)

 

Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը

 

1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը՝ կատարողական թերթին համապատասխան:

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի տեղեկություններ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կարգով:

4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ:

5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:

8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

(35.1. հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն)

 

Հոդված 35.2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքը

 

1. Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեների ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: 

Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:

3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:

4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է ծառայության դեպոզիտ հաշվին:

5. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:

6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը:

Հաղթողի կողմից գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ծառայության դեպոզիտ հաշվում:

7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո` եռօրյա ժամկետում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Հաղթողի կողմից նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում գնման գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է ծառայության դեպոզիտ հաշվին:

8. Լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:

(35.2. հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն)

 

Հոդված 35.3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած համարելը և անվավեր ճանաչելը

 

1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

2. Սույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր էլեկտրոնային աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:

(35.3. հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն)

 

Հոդված 35.4. Երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդները

 

1. Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:

2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար uահմանված մեկնարկային գնի տաuը տոկոuի չափով:

3. Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը uահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չuտորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:

4. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաuտանի Հանրապետության անունից հանդեu եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

5. Պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:

6. Պահանջատիրոջ և հարկադիր կատարողի միջև կնքվում է գույքը հանձնելու մաuին պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագիր կնքելը և լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:

Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիu կողմից կատարողական գործողությունների կատարման ծախuերը վճարվելուց հետո:

7. Վեցերորդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի oրենքով uահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմաuերի (բաժնետոմuերի, փայի), մշակութային արժեքների):

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր աճուրդում գտնվող գույքը էլեկտրոնային հարկադիր աճուրդի է ներկայացվում վերջին մեկնարկային գնով:

9. Սույն օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված դեպքերում:

(35.4. հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 36. Փաստաթղթերի պահպանման պարտականությունը

 

Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) սակարկությունների ավարտից երեք տարվա ընթացքում:

 

Հոդված 37. Սակարկությունների կազմակերպչի պատասխանատվությունը

 

1. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնցմասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել սակարկությունների մասնակիցներին:

2. Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար և կրում է լոտի պատահական կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասինպայմանագրով այլ բան սահմանված չէ:

3. Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական և այլ պարտադիր նորմերին համապատասխան:

 

Հոդված 38. Անցումային դրույթներ

 

Սույն օրենքով նախատեսված կանոնները տարածվում են նաև այն սակարկությունների կազմակերպման և անցկացման վրա, որոնց մասին հրապարակային ծանուցումը կատարվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. նոյեմբերի 4
ՀՕ-15-Ն

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն