15/07/2004

ՀՀ կառավարության որոշումը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի եվ հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

15 հուլիսի 2004 թվականի N 1160-Ն

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը և թիվը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 20
Երևան




 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 15-ի N 1160-Ն որոշման


Ց Ա Ն Կ

  

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ

 

Պաշտոնը

Հաս-
տիք-
ների
թիվը

Զենքի տեսակը

Զենքի ձևը

Զեն-
քի
թիվը

Զենքի մոդելը

ՀՀ գլխավոր հարկադիր
կատարող

1

ծառայողական

կարճ
ակոսափող

1

ՀՀ կառավարությանն
առընթեր ՀՀ
ոստիկանության
քրեագիտական
պահանջներին
համապատասխան
տեխնիկական
բնութագիր ունեցող
ցանկացած մոդել

Վարչության պետ

1

ծառայողական

կարճ
ակոսափող

1

Վարչության պետի
տեղակալ

2

ծառայողական

կարճ
ակոսափող

2

Բաժնի պետ

14

ծառայողական

կարճ
ակոսափող

14

քաղաքացիական

գազային

14

Բաժնի պետի տեղակալ

12

ծառայողական

կարճ
ակոսափող

12

քաղաքացիական

էլեկտրահարող
սարք

12

Բաժանմունքի պետ

16

ծառայողական

կարճ
ակոսափող

16

քաղաքացիական

գազային

16

Ավագ հարկադիր
կատարող

71

ծառայողական

կարճ
ակոսափող

71

Հարկադիր կատարող

144

ծառայողական

կարճ
ակոսափող

144

Հարկադիր կատարող-
հերթապահ

2

ծառայողական

կարճ
ակոսափող

2

ԸՆԴԱՄԵՆԸ

263

ծառայողական

կարճ
ակոսափող

263

քաղաքացիական

գազային

30

քաղաքացիական

էլեկտրահարող
սարք

12

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 15-ի N 1160-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Ձեռնաշղթա` 50 միավոր
Ռետինե մահակ` 279 միավոր
Զրահաբաճկոն` 50 միավոր
Սաղավարտ` 50 միավոր

 

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան