«Հեռուստատեսության եվ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի հօ-71-ն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2004 թվականի հունվարի 21-ի թիվ 5 (304) համարում հրապարակված 2003 թվականի դեկտեմբերի 3-ի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-71-Ն օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` հունվարի 22-ից, թեև օրենքի մեջ ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2004 թվականի հունվարի 1-ը, քանի որ այն ֆիզիկական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում:

 

Իրավական ակտերի փորձաքննության
վարչության պետ՝

Կ. Խտրյան