Դեպի վեր

26/01/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության (թիվ 1870-ն) որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի հունվարի 24-ի թիվ 6 (530) համարում հրապարակված 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության /թիվ 1870-Ն/ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` հունվարի 25-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2007 թվականի հունվարի 1-ը:

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ`

Կ. Խտրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն