16/04/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2007 թվականի փետրվարի 22-ի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ (հօ-127-ն) օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 19 (543) համարում հրապարակված 2007 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-127-Ն) օրենքի ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` ապրիլի 12-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված պաշտոնական հրապարակման պահից: