Դեպի վեր

16/04/2007

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2007 թվականի փետրվարի 22-ի «Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ (հօ-128-ն) օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 19 (543) համարում հրապարակված 2007 թվականի փետրվարի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության (ՀՕ-128-Ն) օրենքի ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` ապրիլի 12-ից, թեև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված պաշտոնական հրապարակման պահից:

 

Իրավական ակտերի
փորձաքննության
վարչության պետ՝

  Կ. Խտրյան

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն