15/05/2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի «03» մայիսի 2014 թ. հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 131-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«03» ՄԱՅԻՍԻ 2014 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ 

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

          Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ:

2. Հաստատել  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

 

 

                                                                                                                                                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2014 թվականի հունիսի 3-ի

N 131-Ա հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ 

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ                      «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

                                                       (համաձայնությամբ)                    

 

Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ                      «Սոցիալական արդարություն» հասարակական

                                                       կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արմեն ԳԱԼՍՏՅԱՆ                          «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Տաթևիկ ԴԱՎԹՅԱՆ                       «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչություն»  ԱՍ (համաձայնությամբ)

 

Արման ԴԱՆԻԵԼՅԱՆ                      «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»

                                                       հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արմեն ԵՍՈՅԱՆ                               «Հարկ վճարողների և գործարարների իրավունք-ների պաշտպանության» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ                      «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

 

Կարեն ԶԱԴՈՅԱՆ                           «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

 

Հասան ԹԱՄՈՅԱՆ                         Եզդիների ազգային միություն

                                                       (համաձայնությամբ)

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ                      «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտ-պան հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

 

Գեորգի ԽԱՉԱՏՐՅԱՆ                     «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արման ԽԱՉԱՏՐՅԱՆ                      «Ժողովրդավարության և իրավունքի կետրոն» հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

 

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ                 «Քաղաքացիական զարգացման և համագոր-ծակցության հիմնադրամ    Հիմնադրամ (համաձայնությամբ)

 

Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ             «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Գևորգ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ                  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

 

Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ                  «Կենդանիների պաշտպանության «ԴԻՆԳՈԹԻՄ» հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

 

Արա ՂԱԶԱՐՅԱՆ                            «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

 

Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆ                      «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» Հիմնադրամ (համաձայնությամբ)

 

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ                  «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արթուր ՍԱՔՈՒՆՑ                           «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեիայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Օլգա ՍԱՖԱՐՅԱՆ                           «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպություն

                                                       (համաձայնությամբ)

Ռիմա ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ                   «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն  (համաձայնությամբ)