09/07/2015
Վարդուհի Խաչատրյանի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին
Հ Ր Ա Մ Ա Ն N 240-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«05» ՀՈՒՆԻՍԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի §Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին¦ N 436-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 18-րդ կետի «ա» ենթակետով և հիմք ընդունելով Վ. Խաչատրյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-17) ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնող Վարդուհի Սուրենի Խաչատրյանի հետ 2014 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված N 13 աշխատանքային պայմանագիրը 2015 թվականի հունիսի 5-ից համարել լուծված:
2. Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։